00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Սենեգալի հավաքականը հաղթեց (տեսանյութ)Արարատի մարզում վթարի է ենթարկվել զինվորական «Ուրալ» . կա 5 վիրավորՀնդիկ արքայազնից մինչև հաղորդավար. Մեսսին` նոր գովազդում (տեսանյութ, լուսանկարներ)10 հոգով մնացած Կոլումբիան պարտվեց Ճապոնիայից (տեսանյութ)Գործը հասավ Աբրահամյանի և Սարգսյանի հավատարիմ կադրինԴոն Պիպոն կալանավորվեց Ուրախ կլինեմ, որ «օֆշորի գործը» վերաբացվի. Միհրան Պողոսյան (տեսանյութ)Թուրքիան սիրիական Մանբիջից հետո, հնարավոր է՝ գործողություններ իրականացնի նաև այլ վայրերում Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել«Լուսավոր Հայաստան»-ն աջակցելու է կառավարությանը կուտակայինի հարցում

Շատ լավ տեղյակ եմ, թե ինչ է կատարվում Հայաստանում. Արմեն Սարգսյան

Հայաստանի հանրապետական կուսակցության կողմից ՀՀ 4-րդ նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանը կարծում է, որ Սահմանադրությամբ հաջորդ նախագահի վրա ոչ միայն նոր, խորհրդարանական նախագահի մշակույթի ստեղծման, այլև նոր նախագահի կերպարը, նրա լիազորությունները, նրա ներկայությունը ձևավորելու խնդիր է դրված: Այս մասին Սարգսյանն ասել է «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում, որը ներկայացնում ենք ամբողջությամբ.

- Բոլորին հանդիպեցիք՝ քաղհասարակություն, կուսակցություններ: Կախվա՞ծ էր Ձեր պատասխանը նաև այս հանդիպումներից: Ի՞նչը Ձեզ համոզեք, որ Դուք ընդունեք այդ առաջարկը:

 - Նախ, իհարկե, բոլորի հետ չհանդիպեցի: Ծրագրում եմ շարունակել իմ հանդիպումները: Եվ, ճիշտն ասած, մինչ խորհրդարանում Հանրապետության նախագահի ընտրության օրը, քանի որ թիվը շատ մեծ է, հույս ունեմ, դրանից հետո շարունակեմ: Ճիշտն ասած, այս պահին հետաքրքրությունը իմ մեջ այնքան մեծ է, որ եթե նույնիսկ չընտրվեմ, կուզենամ ավելի խորը հասկանամ, թե ինչ է կատարվում երկրում, որտեղ ենք մենք և ուր ենք գնալու: Կա՞ր արդյոք մեկ բան, որ ինձ դրդեց ասել «այո»: Գործոնները շատ են․ սկսած մեծ պատասխանատվությունից, որ իմ առջև դրվեց, որին «ոչ» ասելը ինչ-որ իմաստով դասալքության նման կեցվածք կլիներ: Երկրորդը, շատ լավ տեղյակ եմ, թե ինչ է կատարվում Հայաստանում: Սակայն, երբ դու Հանրապետության նախագահի թեկնածու ես, և մարդկանց ես հանդիպում, լինի քաղաքական [գործչին] կամ պարզ գյուղացուն կամ արդյունաբերողին, Արցախում լինի, Գյումրիում, լրիվ ուրիշ մոտեցում կա և՛ քո մեջ, և՛ այն մարդկանց, որոնց հանդիպում ես: Ավելի բաց ցանկությամբ շփվում են հետդ և իրենց սպասելիքն են քեզ ասում: Իհարկե, սպասելիքների սպեկտը շատ անսպասելիորեն կամ սպասելի, շատ մեծ է: Շատերը կարծում են, որ Հանրապետության հաջորդ նախագահը՝ չորրորդ նախագահը լիազորություններ չի ունենալու, հետևաբար նրանից սպասելիքներ պետք չի ունենալ: Եվ կա մյուս ծայրահեղությունը, որ, իներցիայով մտածելով, Հանրապետության նախագահը ամեն ինչ կարող է: Իրականությունը ինչ-որ տեղ երկուսի մեջտեղում է: Եթե առանձնացնելու լինեմ մեկ պատասխան, ես կարծում եմ, մեր նոր Սահմանադրությամբ, քանի որ Հանրապետության նախագահը շատ վարչական լծակներ չունի, սակայն ունի իրեն տրված շատ մեծ պարտականություններ և լիազորություններ՝ Սահմանադրության մեջ ձևակերպված, նախ և առաջ մեծ խնդիր է, թե ինչպիսի էություն կլցվի այդ շրջանակի ներսում: Հետևաբար մեծ խնդիր է դրվում չորրորդ նախագահի վրա՝ ինչ-որ ձևով ձևավորել նոր նախագահի կերպարը, նրա լիազորությունները, նրա ներկայությունը: Եվ նաև՝ ինչ-որ ձևով մշակույթ ստեղծել նոր, խորհրդարանական նախագահի:

 - Ձեր կարծիքով, Հայաստանում քաղբանտարկյալ կա՞: Մարդ, որը իր քաղաքական ակտիվության համար կարող է հայտնվել բանտում, ինչպե՞ս եք վերաբերվում այս ամենին:

 - Քաղբանտարկյալ որևէ երկրում լինելու խնդիրը ինձ համար անընդունելի է: Ինձ համար կրկնակի կամ եռակի անընդունելի է՝ եթե խոսքը վերաբերում է մեր երկրին: Ես վերջերս շատ ինտենսիվ կարդում եմ երևույթի մասին, և իհարկե, ինձ աջակցում են այդ իմաստով նաև հոդվածները, որ ստացել եմ զանազան կազմակերպություններից՝ մարդու իրավունքների հետ կապված, հասարակական կազմակերպություններից: Քաղբանտարկյալը դա անհատ է, որ․․․ կարելի է բաժանել երկու մասի: Այն անհատին, որ իր խղճի, որ խիղճ ասելով հասկանում են և՛ քաղաքական համոզմունքներ, և՛ կրոնական կամ ազգային․․․ այլ սկզբունքներ, որի համար ինքը պատժվում է: Իհարկե, հաճախ քաղբանտարկյալ են անվանում աև անհատների, որոնք, ելնելով ինչ-որ սկզբունքներից, անհամաչափ ուժ են կիրառում ինչ-որ նպատակի համար: Առաջին դեպքում ինձ համար ընդունելի չի այդ խումբը մարդկային, որ իրենց «խղճի բանտարկյալներն են»: Իհարկե, խնդիրը պարզ չէ, որովհետև եթե այսօր հարցում անեք, որևէ միջազգային կազմակերպություն, դեռևս ես չեմ տեսել, որ հայտարարի, որմ այո, Հայաստանում այսինչ անհատը քաղբանտարկյալ է: Եթե հանրության մեջ, քաղաքացիական հասարակության մեջ կամ զանազան կազմակերպությունների մեջ, որոնք զբաղվում են մարդու իրավունքներով, հարցնեք, ապա նրանք ձեզ ինչ-որ ցանկ կտան: Իհարկե, յուրաքանչյուր դեպքում պետք է առանձին, առանձնակի քննարկում լինի, ոչ թե սկզբունքային, որովհետև յուրաքանչյուր դեպքը առանձին դեպք է: Հանրապետության նախագահը պետք է այս հարցին շատ լուրջ ուշադրություն դարձնի՝ նպատակ ունենալով բացառել Հանրապետությունում քաղբանտարկյալների երևույթը: Այս հարցը լուծելու համար, շատ հստակ է, որ և՛ քննչական, և՛ դատական մարմինները պետք է համապատասխան բարձր որակ ունենան և լինեն իրենց բարձրության վրա:

 - Վստահ եմ, արդեն ծանոթ եք, որ Երևանի ավագանիում այդպիսի բախում տեղի ունեցավ՝ ծեծի ենթարկվեցին «Երկիր Ծիրանի»-ի անդամները, կանայք: Ի՞նչ կարող եք ասել այս մասին։ Որ խոսում էիք Հայասստանի իմիջի մասին, վստահ եմ, որ սա չի նպաստել այդ իմիջին:

 - Ցավոք սրտի, դա սա երևի միակ բացասական երևույթը չէ, որ վնասում է մեր պետության և ազգային իմիջին: Ես կարծում եմ, այդ հարցին արդեն պատասխանեցի՝ ինձ համար որևէ բռնություն անընդունելի է: Ինձ համար անընդունելի է մանավանդ քաղաքացիական կամ քաղաքական շրջանակներում երկխոսության բացակայությունը, երբ որ երկխոսությունը փոխարինվում է ինչ-որ ուժային գործողություններով: Եվ իհարկե երրորդը, շատ ցավալի է, որ էդ ամբողջ երևույթի մեջ ներգրավված են, ինչպես Դուք բաժանեցիք, տղամարդիկ և կանայք: Դա պարզ գոյատևման էթիկայի պակաս է: Հետևաբար ես որևէ ձևով չեմ կարող արդարացնեմ նմանատիպ երևույթները: Սրանք նույնպես ուժի կիրառման ձևեր են: Եվ կոչ եմ անում բոլորին՝ նորմալ, ցիվիլ, քաղաքացիական ձևով սկսել երկխոսությունը: Եվ կոչը բոլորին է ուղղված․ և՛ այն անհատներին, որոնք իշխանության մեջ են, և՛ նրանց, որ ընդդիմություն են: Կարծում եմ, նմանատիպ երևույթները մեր ազգին վայել չեն, մեր ազգի կերպարին վայել չեն: Մենք հսկայական մարդկային ժառանգություն ունենք մարդկային և պետք է դրանից օգտվենք»:

 

դիտվել է 1652 անգամ
Լրահոս
19 Հուն
Աննա Հակոբյանը հիմնադրել է «Իմ քայլը» հիմնադրամը Հայաստանի ու Արցախի իշխանությունների միջև ձևավորվել է փոխվստահության բարձր մակարդակ. Արայիկ Հարությունյան Ռուսաստան-Եգիպտոս. մեկնարկային կազմերը հայտնի են «Գազպրոմ Արմենիա»-ն հայտարարել է սոցիալապես անապահով խավի համար գազի գինը նվազեցնելու մասին ԵՄ-ն անցած 4 տարիների ընթացքում Հայաստանին տրամադրել է 120 միլիոն եվրոյի աջակցություն Սենեգալի հավաքականը հաղթեց (տեսանյութ)Ոստիկանության պետը սպայական առաջին ուսադիրներ հանձնեց ոստիկաններին (տեսանյութ, լուսանկարներ) Արտակ Զեյնալյանը հանձնարարել է միջոցներ ձեռնարկել ՔԿՀ-ներում ներքին կանոնակարգի պահանջները պահպանելու ուղղությամբ Պոպուլիստական խոսքը բոլորի մոտ լավ ա ստացվում, թե բա «Եկել եմ սյունեցու պատիվը վերականգնելու»Սոլակ համայնքի ղեկավարը հրաժարականի դիմում է ներկայացրել Քննչական կոմիտեն պարզում է մանկահասակ երեխայի մահվան պատճառը. ստացվել է մահվան մասին բժշկական վկայականը Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Լիբանանի դեսպանին Ինչով զբաղված է կառավարությունը, ուղղակիորեն կապ ունի տնտեսության և տնտեսական աճի հետԴավիթ Տոնոյանն ու ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը քննարկել են առաջնագծում տիրող իրավիճակը Ռուսաստանը Հայաստանին գերհզոր կործանիչներ կմատակարարիԶբոսաշրջիկը գրազով իջել է շենքի պատի վրայով (տեսանյութ) Հարություն Հարությունյանը և Արտակ Հերիքյանը լքել են Հ1-ը Փաշինյանը լիահույս է՝ առաջիկայում կառավարման համակարգում կանանց ներգրավվածությունը կմեծանա «Գնամ թրեք ձայնագրեմ Մոսկվայի մասին ու այն կոչեմ «Սոբյանին»». Թիմաթի (լուսանկարներ) Սուրեն Պապիկյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել մարզպետների մասնակցությամբ Կարեն Ասրյանի հուշամրցաշարին կմասնակցեն 76 շախմատիստներԱրարատի մարզում վթարի է ենթարկվել զինվորական «Ուրալ» . կա 5 վիրավորՀնդիկ արքայազնից մինչև հաղորդավար. Մեսսին` նոր գովազդում (տեսանյութ, լուսանկարներ)10 հոգով մնացած Կոլումբիան պարտվեց Ճապոնիայից (տեսանյութ)Գործը հասավ Աբրահամյանի և Սարգսյանի հավատարիմ կադրինԴոն Պիպոն կալանավորվեց Քնեցրել են աշխարհի ամենատարեց օրանգուտանին (տեսանյութ) Ուրախ կլինեմ, որ «օֆշորի գործը» վերաբացվի. Միհրան Պողոսյան (տեսանյութ)«Ատլետիկո»-ն երկարաձգել է պայմանագիրը Գրիզմանի հետԹուրքիան սիրիական Մանբիջից հետո, հնարավոր է՝ գործողություններ իրականացնի նաև այլ վայրերում Խաղալ ֆուտբոլ համաշխարհային աստղերի հետ. «Երևան»-ը սկսում է հայտերի ընդունելություն (տեսանյութ)Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվելԹռիչքի ժամանակ այրվել է Սաուդյան Արաբիայի թիմի ինքանաթիռի շարժիչը (տեսանյութ)Հյուսիսային պողոտայից առևանգված երեխան վերադարձվել է մորը (տեսանյութ) «Լուսավոր Հայաստան»-ն աջակցելու է կառավարությանը կուտակայինի հարցում Քոչարյանի գրասենյակն արձագանքել է նրան Գյումրիի պատվավոր քաղաքացու կոչումից զրկելուն Սեյրան Օհանյան. «Ես տեղյակ չեմ եղել՝ ինչպես է զինվորին հասանելիք սնունդը և հագուստը հայտնվել Մանվել Գրիգորյանի մոտ» Փաշինյանի վճռական գրոհը ԱԺ-ումԱտոմ Ջանջուղազյանը ԱԺ-ին ներկայացրեց կուտակային կենսաթոշակների մասին օրենքում փոփոխությունների նախագիծը Կարեն Աղամյանը ցանկանում է ցմահ ղեկավարել նկարիչների միությունը«Զինվորի բաժին»-ը բեռնվել է Նազիկ Ամիրյանի ցուցումով (տեսանյութ) Եղել եմ Հանրապետական, ոչ թե հանրասեփական կուսակցության անդամ. Սասուն Միքայելյան (տեսանյութ)«ԳեոՊրոՄայնինգ» ընկերության նախաձեռնությամբ Սոթք գյուղի բնակիչները անվճար բուժզննման հնարավորություն ստացան«Բա դո՞ւ ուր էիր...». Նաիրա Զոհրաբյանն ու Արթուր Դավթյանը նոր են նկատե՞լ Մանվել Գրիգորյանի ոչ այնքան անբասիր վարքագիծը (տեսանյութ)«Խորհուրդ եմ տալիս «Ալյանս»-ի նախկին անդամներին՝ խժդժություններ հրահրելու անիմաստ փորձեր չձեռնարկել». Իվետա Տոնոյանը հերքում էՉեմպիոնների լիգա. «Ալաշկերտ»-ի մրցակիցը հայտնի է«Ես կորցրեցի իմ հերոսին». Շուշան ՊետրոսյանՍոցիալական ցանցերից տեղեկացա, որ իմ նկատմամբ մեղադրանք է առաջադրվել և հետախուզում հայտարարվել. Վստրեչի ԱպերՆախկին ԱԱԾ տնօրենի տեղակալը կարծում է, որ առանց իշխանությունների իմացության հնարավոր էր նման բան (տեսանյութ)77 կողմ, 3 դեմ. Մանվել Գրիգորյանը զրկվեց պատգամավորական անձեռնամխելիությունից
Ամենադիտված