00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Անգլիայի հավաքականը հաղթանակ տոնեց (տեսնայութ, լուսանկարներ)Ֆեդերերի կարիերայի 98-րդ տիտղոսըՖեդերերն առաջինն է աշխարհում Սպասելի հաղթանակի հասանք ակումբային առաջնությունում. Զավեն Անդրիասյան Մանվել Գրիգորյանը բաց նամակով դիմել է Արա ԲաբլոյանինԶիդանը կնոջ հետ հանգստանում է Իբիցայում (լուսանկարներ)Վիգեն Խաչատրյանը կգլխավորի ծանրամարտի կանանց հավաքականը«Ես կապացուցեմ, որ հայկական ծանրամարտը լավագույնն է աշխարհում». Փաշիկ Ալավերդյան Սմբատ Դաղբաշյանն այլևս գլխավոր արյունաբանը չէ«Զինվորի բաժին» մակնշմամբ իրերն ու մթերքները «Երկրապահ»-ին փոխանցվել են օրինական ճանապարհով. Արծրուն Հովհաննիսյան

Ժամանակն իմ դեմ է, իմ կինոն` ժամանակի. Արտավազդ Փելեշյանի 80-ամյա հոբելյանը նշվեց մեծ շուքով

Սկիզբ», «Մարդկանց երկիրը», «Մենք», «Մեր դարը», «Կյանք», «Տարվա եղանակները» հանրահայտ ֆիլմերի ռեժիսոր Արտավազդ Փելեշյանը, ում տարածական մոնտաժի տեսությունն ուսումնասիրվում և ուսուցանվում է աշխարհի հայտնի կինոինստիտուտներում, համաշխարհային կինոյի դասականներից է: Փետրվարի 23-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ ռեժիսորի ծննդյան 80-րդ տարեդարձին նվիրված հոբելյանական երեկո անցկացվեց, որին ներկա էր ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը։

ՀՀ Նախագահը շնորհավորեց ռեժիսորին և պատվո շքանշան հանձնեց  նրան:

«Դուք երջանիկ մարդ եք, Դուք կարողացել եք տասնամյակներ ծառայել Ձեր սիրած գործին, դրանով իսկ` հայ ժողովրդին, ասել է թե՝ Հայաստանին: Եվ այն համաժողովրդական սերը, որ կա Ձեր հանդեպ, գալիս է նաև նրանից, որ Դուք մեր ժողովրդին պարգևել եք հպարտության բազմաթիվ պահեր: Ես ինձ շատ լավ էի զգում, երբ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակներում մի ընթրիքի ժամանակ մեր երիտասարդները մոտենում էին մաեստրոյին, նրա հետ էին ցանկանում լուսանկարվել, չնայած այն հանգամանքին, որ այնտեղ ներկա էին նաև բազմաթիվ այլ աշխարհահռչակ գործիչներ: Սա, մաեստրո՛, արդեն այլ մոտեցում է, սա արդեն այլ հարթություն է:

Մենք Ձեզնից ընդամենը մեկ խնդրանք ունենք՝ շարունակեք ծառայել մեր ժողովրդին, որովհետև դրանից ավելի վսեմ գործ չկա, ու խնդրում եմ փոխանցեք Ձեր փորձը մեր երիտասարդներին, մենք դրա կարիքն ունենք»,-ասաց Սերժ Սարգսյանը:

Արտավազդ Փելեշյանը շեշտեց, որ մեր երկիրը երկար տարիներ պատերազմական իրավիճակում է գտնվում: Այդ պայմաններում Նախագահը ժամանակ է գտնում կանգնել արվեստագետների թիկունքին և օգնել նրանց: Փելեշյանը խորին շնորհակալություն հայտնեց Նախագահին այդ ամենի համար:

«Ինչ լավ է, որ դու կաք: Թող աշխարհի բոլոր ուժերը Ձերը լինեն»,-մաղթեց Փելեշյանը:

Նա նաև շնորհակալություն հայտնեց ՀՀ մշակույթի նախարարությանը և միջոցառման բոլոր մասնակիցներին իրեն տոն նվիրելու համար:

ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, շնորհավորելով հոբելյարին, ասաց` ժամանակին մի խոսք էր շրջանառվում այն մասին, որ հայերը զարմանալի առատաձեռն ժողովուրդ են. ամերիկյան կինեմատոգրաֆին տվել են Ռուբեն Մամուլյան, ֆրանսիական կինեմատոգրաֆին տվեցին Անրի Վերնոյ, Խորհրդային կինեմատոգրաֆին տվեցին Արտավազդ Փելեշյան:

«Պետք է խոստովանենք, որ Խորհրդային կինեմատոգրաֆում ավելի ազգային և ավելի հայկական կինո, քան Արտավազդ Փելեշյանի կինոն էր, թերևս դժվար է գտնել, և, ինչպես մեծ վարպետն է ասում, թեպետ իր ֆիլմերում չկա հայերեն լեզուն, բայց այնտեղ շատ հայկական մտքեր կան»,-շեշտեց նախարարը:

Միջոցառմանը ցուցադրվեցին Արտավազդ Փելեշյանի «Մենք», «Կյանք», «Բնություն» կինոժապավենները: Հատվածներ ներկայացվեցին «Գայանե», «Կարապի լիճը» բալետային ներկայացումներից, «Տրավիատա» և «Նորմա» օպերաներից:

Ելույթ ունեցավ Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբը Հովհաննես Չեքիջյանի ղեկավարությամբ, Օպերային թատրոնի երգչախումբն ու նվագախումբն ի դեմս Կոնստանտին Օրբելյանի:

Երեկոյի վերջում «Հայաստանի փոքրիկ երգիչներ»-ը (Գեղարվեստական ղեկավար Տիգրան Հեքեքյան) «Տարեդարձ է այսօր» երգով շնորհավորեց Փելեշյանին:

Դահլիճը լեփ-լեցուն էր և հոտնկայս շնորհավորեց վարպետին:

Փելեշյանի բոլոր ֆիլմերը հավերժականի մասին են, ամեն ինչ՝ մարդու միջոցով, մարդու մասին։Ռեժիսորը չի ընդունում այն կարծրատիպը, թե կինոն սինթետիկ արվեստ է, նրա համար կինոնմիանգամայն ինքնուրույն աշխարհ է։

Ուսանելու տարիներին նկարահանել է «Լեռնային պարեկ» (1964), «Մարդկյանց երկիրը» (1966), «Սկիզբը» (1967) վավերագրական ֆիլմերը, որոնք առանձնանում են գեղարվեստական ուրույն ոճով և կինոլեզվի թարմ արտահայտչամիջոցներով։ 1969-ին Փելեշյանը նկարահանել է «Մենք» ֆիլմը, որը ստացել է Օբերհաուզենի միջազգային կինոփառատոնի պատվավոր դիպլոմ, որտեղ առաջին անգամ օգտագործել է «տարածական մոնտաժի» հիմնատարրերից. նա նախընտրել է կարևոր կադրերը տեղադրել իրարից հեռու, որոնք հնչյունների ուղեկցությամբ հանդիսատեսի վրա ունենում են առավելագույն ներգործություն։ Կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովը Փելեշյանին անվանել է «բացառիկ կինոհանճար»։

ՀՀ մշակույթի նախարարությունը պատրաստվում է վարպետի հետ պայմանագիր կնքել՝ նրա հուշերը 2020 թվականին պետական աջակցությամբ հրատարակելու համար։ Նախարարությունը պատրաստ է նաև աջակցել՝ Երվանդ Քոչարի մասին նրա ֆիլմը նկարահանելու գործում։

դիտվել է 490 անգամ
Լրահոս
19 Հուն
Մանվել Գրիգորյանի հայտարարագրված ունեցվածքը. «Փաստ»Նիկոլ Փաշինյանը չի ստորագրել Մանե Թանդիլյանի հրաժարականի դիմումը. «Հրապարակ» Մանվել Գրիգորյանի ինքնազգացողությունը վատացել է. «Ժամանակ»Մարզերում լարված իրավիճակ է ստեղծվել. «Ժողովուրդ» Մեկը պայուսակով է գողանում, մյուսը «Կամազով».Արշակ Զաքարյան. «Փաստ»Մանվել Գրիգորյանի կինը ուշագրավ մանրամասներ է պատմել. «Հրապարակ»«Ո՛չ կողքի բլինդաժի Վարդանին, ո՛չ քեզ, բայց արջերին ու գազանանոցին». «Փաստ»«Հրապարակ». Սեյրան Սարոյանի առողջականը վատացել է ԱԱԾ-ի տեսանյութը դիտելուց հետոԹրամփը Պենտագոնին կարգադրել է տիեզերական զորքեր ստեղծել ԱԱ 2018. առաջին խաղերի ամենասեքսուալ երկրպագուհիները (Ֆոտոշարք) Ամերիկյան բանկերը իրենց բաժնետերերին 170 միլիարդ դոլար են վճարելու Արարատյան դաշտի ստորգետնյա ջրային պաշարների օգտագործման թույլտվությունների տրամադրման փաստով քրգործի կարճման որոշումը վերացվել է. Դատախազություն Անգլիայի հավաքականը հաղթանակ տոնեց (տեսնայութ, լուսանկարներ)Չեմպիոնների լիգայում «Ալաշկերտ»-ի հիմնական մրցակիցները Դարպասապահ Դավիդ Յուրչենկոն նոր ակումբ ունի Այ այսպես մանր-մանր մսխվել են բյուջեի գումարներըՊարզապես մի' արեք. Նիկոլ ՓաշինյանWTA-ի վարկանիշային նոր աղյուսակըՖեդերերի կարիերայի 98-րդ տիտղոսըԵԿՄ-ին փոխանցված պարագաների նպատակային օգտագործման գնահատականը պետք է տան իրավապահները. Արծրուն Հովհաննիսյանը պարզաբանում է ներկայացրել ԵՄ պաշտոնյան մտահոգիչ է համարում ՀՀ սահմանին և Արցախի շփման գծում ադրբեջանական ուժերի կուտակումները Ֆեդերերն առաջինն է աշխարհում 14-ամյա Հայկ Հարությունյանը դեռ չի հայտնաբերվել. սպանության հատկանիշներով հարուցվել է քրգործ ՀՀ նախագահը նոր նշանակումներ է կատարելՍպասելի հաղթանակի հասանք ակումբային առաջնությունում. Զավեն Անդրիասյան Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքում պահվող վագրը տեղափոխվում է Երևանի կենդանաբանական այգ Վարչապետի մոտ քննարկվել են կաթի մթերման, պտուղ-բանջարեղենի արտահանման և ոռոգման գործընթացի կազմակերպմանն առնչվող հարցեր Լուկակուի դուբլն ու Բելգիայի հաղթանակը (տեսանյութ, լուսանկարներ)ԵՄ-ն պատրաստ է Հայաստանի հետ վիզաների ազատականացման շուրջ երկխոսություն սկսել. եվրոպացի պաշտոնյա Բրյուսովի համալսարանում պահեստից խոշոր յուրացումներ կատարելու համար մեղադրանք է առաջադրվել պահեստապետին Նիկոլ Փաշինյանը կարևորում է Գերմանական զարգացման բանկի հետ համագործակցության ակտիվացումը Արթուր Գրիգորյանը KFW տնօրենի հետ քննարկել է Հայաստան-Վրաստան 400 կՎ էլեկտրահաղորդման գծի կառուցման հետ կապված հարցեր ՀՀ գլխավոր դատախազությունը մանրամասներ է հաղորդել Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքներում կատարված խուզարկությունից Վարչապետն ընդունել է Եվրոպական խորհրդարանի պատգամավորների պատվիրակությանը Դավիթ Տոնոյանն ընդունել է Գերմանիայի առաջատար Օթթոբոք կլինիկայի օրթոպեդ- վնասվածքաբանին ԵՄ պաշտոնյաները Հայաստանի հետ համաձայնագրի վավերացման ձգձգման վտանգ չեն տեսնում երկրների կողմից Մանվել Գրիգորյանը բաց նամակով դիմել է Արա ԲաբլոյանինՊՆ փոխնախարարը ձեռնպահ է մնում Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքներում ԱԱԾ-ի բացահայտումները մեկնաբանելուց Վալերիյ Օսիպյանի հրամանով աշխատանքից ազատվել է Երևան քաղաքի վարչության պետը 10 միլիոն դիտում մեկ օրում՝ Բեյոնսեի նոր տեսահոլովակը ռեկորդներ է սահմանում YouTube –ում (տեսանյութ) Զիդանը կնոջ հետ հանգստանում է Իբիցայում (լուսանկարներ)Մադեյրայի օդանավակայանում տեղադրվել է Ռոնալդուի նոր կիսանդրին (լուսանկարներ)Վիգեն Խաչատրյանը կգլխավորի ծանրամարտի կանանց հավաքականը«Ես կապացուցեմ, որ հայկական ծանրամարտը լավագույնն է աշխարհում». Փաշիկ Ալավերդյան Վարորդի ուշագնացությունից հետո ուղևորներին հաջողվել է կանգնեցնել ավտոբուսը (տեսանյութ) Սմբատ Դաղբաշյանն այլևս գլխավոր արյունաբանը չէ«Զինվորի բաժին» մակնշմամբ իրերն ու մթերքները «Երկրապահ»-ին փոխանցվել են օրինական ճանապարհով. Արծրուն Հովհաննիսյան Թագավորական ընտանիքում տեղի կունենա նույնասեռականների հարսանիքՀեղափոխությունն Արմավիրի մարզում ամրացել է․ Արմավիր քաղաքն է ընդվզելԱրարատը կդառնա բացահայտումներով ամենահարուստ մարզը. ովքե՞ր կլինեն թիրախում
Ամենադիտված