ԱՄՆ-ում բացահայտել են Ուկրաինայի ապագան Վլադիմիր Վարդանյանը կգործուղվի Փարիզ Ռուսաստանը կարող է շուտով նոր լայնածավալ հարձակում սկսել․ Զելենսկի Ղարաբաղում մեր քայլերը հանդիպում էին միջազգային ուժերի հակազդեցությանը. Էրդողան «90-ականներից հետո այն անկախությունը չի եղել, որի համար պայքարել ենք»․ ԱԺ նախագահ ՀՀ-ն առաջին անգամ մասնակցելու է ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին․ Սիմոնյան Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռ է խոցվել (տեսանյութ) Հիմա էլ եմ հայտարարում՝ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին․ Սիմոնյան Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին Սարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել 

Փողը վերջանում է, ոսկի՝ չկա. ի՞նչ մնաց ծախելու

Վերլուծական

Հայաստանի միջազգային պահուստներն այս տարի կրկին նվազել են: Կենտրոնական բանկի հաշվետվությունից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացել է, որ հունվարի դրությամբ ՀՀ պետական պահուստները կազմել են 2 մլրդ 286.9 մլն դոլար, մինչդեռ դեկտեմբերին այդ թիվը 2 մլրդ 313.9 մլն դոլար էր: Ասել է, թե մեկ ամսվա ընթացքում ՀՀ պետական պահուստները նվազել են 27 մլն դոլարով: Առաջին հայացքից սա մեծ խնդիր չէ: Բայց տեղի ունեցածը, ըստ էության, բացահայտում է դրամի փոխարժեքն ամեն գնով պահպանելու՝ իշխանությունների արհեստական ջանքերը: Ֆինանսական շուկայում դոլարի մեծ խմբաքանակ վաճառելով` կառավարությունն այսպես փորձել է դրամը փրկել արժեզրկումից: Ի դեպ, նշենք նաեւ` տեւական ժամանակ է՝ Հայաստանի պահուստներն արտարժույթի տեսքով են: Դա ունի իր պատճառները: Պետական պահուստների վաճառքի ամենահայտնի գործարքներից մեկը կայացել է 2003 թվականին: Հեղինակը Կենտրոնական բանկի նախկին նախագահ, ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանն է համարվում, ով Կենտրոնական բանկի նախագահ աշխատած ժամանակ վաճառեց երկրի ոսկու պահուստը՝ հայտարարելով, թե ոսկու գները շատ բարձր են, և ինքը հաջող գործարք է իրականացրել:

Վերջին աղմկոտ վաճառքը բոլորովին վերջերս էր, երբ կառավարությունը որոշում կայացրեց աճուրդի հանել պահուստային ֆոնդում առկա թանկարժեք իրերը՝ այն պատճառաբանությամբ, որ տարիների ընթացքում դրանք կարող են կորցնել իրենց արժեքը:

Իհարկե, տրամաբանությունից դուրս է, թե ինչպես կարող են թանկարժեք քարերը հնանալ կամ կորցնել իրենց արժեքն այն պարագայում, երբ հակառակը՝ դրանք տարիների ընթացքում ավելի մեծ արժեք են ձեռք բերում, ու այդ գանձերը պահպանելու առումով պետությունը պետք է մեծ շահագրգռվածություն ցուցաբերի: Այնինչ՝ մեր երկրի բարձրաստիճան պաշտոնյաների գնահատմամբ՝ այդ թանկարժեք ապրանքները պահպանելն է անգամ շատ դժվար ու թանկ երկրի համար: Ինչո՞ւ հիմա հանկարծ անհրաժեշտություն առաջացավ վաճառքի հանել երկրի պահուստի թանկարժեք զարդերը: Իշխանության ներկայացուցիչները հազիվ թե իրենց մեկնաբանություններում և պատասխաններում ազնիվ գտնվեն ու հայտարարեն, որ այս ծայրահեղ քայլին գնում են, քանի որ երկիրը վատ վիճակի մեջ է ու բյուջեի ֆինանսներն էլ սուղ են: Իշխանության ներկայացուցիչների հավաստիացումները, թե ունենք տնտեսական ակտիվության ցուցանիշ, կառավարելի պետական պարտք, և որ քայլեր են ձեռնարկվում երկրում ներդրումային միջավայրի բարելավման ուղղությամբ, ակնհայտ է, որ իմիտացիոն բնույթի են, քանի որ կառավարության գործողություններից դատելով՝ դժվար չէ ենթադրել՝ իրականում ինչ իրավիճակ է. տարբեր ոլորտների հատկացվող ծախսերի կրճատում, պետական ապարատի աշխատակիցների օպտիմալացում, որը բացատրվում է արդյունավետ կառավարմամբ և այլն: Ստեղծված իրավիճակն էլ բովանդակային առումով ամբողջականացվում է հենց պահուստային ֆոնդի ամենամսյա կրճատման մեջ:

 

Ստելլա Խաչատրյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
ԱՄՆ-ում բացահայտել են Ուկրաինայի ապագանՎլադիմիր Վարդանյանը կգործուղվի ՓարիզՌուսաստանը կարող է շուտով նոր լայնածավալ հարձակում սկսել․ ԶելենսկիՂարաբաղում մեր քայլերը հանդիպում էին միջազգային ուժերի հակազդեցությանը. Էրդողան Ալիևի անվան փողոցի շենքում հրդեհ է, բնակիչներին տարհանում են (տեսանյութ) «90-ականներից հետո այն անկախությունը չի եղել, որի համար պայքարել ենք»․ ԱԺ նախագահ ՀՀ-ն առաջին անգամ մասնակցելու է ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին․ ՍիմոնյանՍևաստոպոլում ռազմական ինքնաթիռ է խոցվել (տեսանյութ) Հիմա էլ եմ հայտարարում՝ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին․ ՍիմոնյանԱրմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին Սարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել«Քեզ շատ եմ կարոտում». Անի Երանյանը շնորհավորել է հայրիկի տարեդարձը (լուսանկարներ) Մենք չենք պատրաստվում որևէ բան զիջել, որը մերն է. Ալեն ՍիմոնյանԴժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին. Վազգեն Ռշտունի Տեղի է ունեցել ՔՊ-ի նախաձեռնող խմբի նիստ Մարգարիտա Սիմոնյանը պատմել է, թե ինչպես է հրաշքով փրկվել «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչությունից«Հեղափոխական անդարդությունն» ու 4 տարի կառուցվող 13 տունըՍուրեն Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան, հետևել մարտական հրաձգությանը (տեսանյութ)Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը մայիսին կհանդիպեն (տեսանյութ) Տղամարդկանց զգուշացրել են վտանգավոր հիվանդության առաջին նշանների մասինՔննարկվել են Երևանի գլխավոր հատակագծի մշակմանն առնչվող հարցեր Մայր Աթոռում Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց Ոտնլվայի կարգը (լուսանկարներ)ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը բարձր պաշտոնի է նշանակել ադրբեջանցի դիվանագետինՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը «Սկզբունքայնություն»՝ ՔՊ ոճով. Գագիկ Մելքոնյան, Անդրանիկ ՔոչարյանԴասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ ԿԳՄՍ նախարարՄարտի 7-ին ԱՄՆ-ն գրավոր կերպով նախազգուշացրել է ՌԴ–ին ահաբեկչական սպառնալիքի մասին․ Սպիտակ տունԻրաքում ԻՊ-ի բարձրաստիճան անդամ է սպանվելՏուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված. ՆԳՆ «Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումըԲաղանիսցիները զայրացած են, վրդովված են իշխանության հայտարարություններից․ պատգամավոր Այսօր ընթանում ենք խաչելության խորհրդով՝ մատնված, դավաճանված՝ խաղաղության համբույրի պատրվակի ներքո․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր Տղամարդը քաղցած լինելու շնորհիվ մեկ միլիոն դոլար է շահելԹուրք-ադրբեջանական տանդեմը զինում է Ուկրաինային՝ ընդդեմ ՌԴ-իԱԺ պատգամավորները գործուղվում են Բեռլին Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում են Հայաստանի ուղարկած մարդասիրական օգնությունը Եգիպտոսում է. 1-2 օրում այն կփոխանցվի Գազայի բնակիչներին Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում․ ԼավրովՓաշինյանը շտապում է ՔՊ գրասենյակ (տեսանյութ) «Մարդու սեռական դաշտը համարում եմ իր անձնական տարածք, որտեղ ոչ ոք չպետք է իր հետաքրքրասեր քիթը խոթի». Իլոնա ՆուրբեկյանԱռաջիկայում շատ լուրջ քաղաքական գործընթացներ են սպասվում․ Նաիրա ԶոհրաբյանԲաքուն օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը ներկայացնում է որպես «ռազմական համալիր» Բրիթնի Սփիրսը լուսանկարվել է ամբողջովին մերկ (լուսանկարներ)5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ Աֆղանստանում «Կրոկուսի» ահաբեկիչների և ուկրաինական կողմի միջև կապը հաստատվել է․ ՌԴ ՔԿՆարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան Ադրբեջանը Ֆրանսիային մեղադրել է «իր տարածքում լրտեսական ցանց ստեղծելու» մեջ
Ամենադիտված