Տիգրան Բարսեղյանը մասնակցել է «Վարդար»-ի ամբողջ հանդիպմանը
Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի անդամ Տիգրան Բարսեղյանը մասնակցել է «Վարդար»-ի հերթական խաղին:
ֆուտբոլի Մակեդոնիայի առաջնության 21-րդ տուրում «Վարդար»-ը արտագնա խաղում զիջել է «Ռաբոտնիչի»-ն 2:1 հաշվով:
Հայաստանի ազգային թիմի հարձակվող Տիգրան Բարսեղյանը թիմի մեկնարկային կազմում էր և մասնակցել է ամբողջ խաղին: Ազգային թիմի մեկ այլ ֆուբոլիստ Հովհաննես Համբարձումյանը հայտավորված չէր:
Այս տուրից հետո «Վարդար»-ը 2-րդ տեղում է 42 միավորով: