00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Զիդանի փոխանցումն ու Մադրիչի գեղեցիկ գոլը (տեսանյութ)Չեմպիոնների լիգայի հսկայական գավաթը` Կևում (լուսանկարներ)Վարչապետն այցելել է Գարեգին Չուգասզյանին. նա դադարեցրեց հացադուլը (լուսանկարներ) Բռնցքամարտիկ Գոռ Երիցյանը հաջորդ մենամարտը կանցկացնի ՄոսկվայումDisney-ը ցույց է տվել՝ ինչ տեսք է ունենալու «Աստղային պատերազմների» մոտիվներով այգին (տեսանյութ) Լիբանանի խորհրդարանի հայկական խումբը վարչապետի պաշտոնում առաջադրել է Սաադ Հարիրիի թեկնածությունըՔրեաօլիգարխիայի «կարմիր գիծը». ի՞նչ որոշում կկայացնի ՓաշինյանըՆիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Ամենայն Հայոց ԿաթողիկոսինԿԸՀ-ն Ալեն Սիմոնյանին Երևանի ավագանու անդամի մանդատից զրկելու արձանագրությունը կքննարկի առաջիկա նիստումԿոտայքի մարզպետը հրաժարականի դիմում է ներկայացրել

Մենք ամեն տարի 1400 աղջիկ ենք կորցնում. The Guardian-ի անդրադարձը՝ Գավառում սելեկտիվ աբորտներին

Որոշ կանանց մենք երբեք չենք տեսնի, որովհետև նրանք երբեք չեն ծնվի. նրանց պարզապես թույլ չեն տա ծնվել, նշում է The Guardian-ի սյունակագիր Սյուզաննա Մուրը: Հայաստան այցելելով՝ նա ծանոթացել է սելեկտիվ աբորտների խնդրին, որն այստեղ նույնքան սուր է դրված, որքան Չինաստանում և Հնդկաստանում:

Գավառում, որը այսօրվա դրությամբ Չինաստանից հետո աշխարհում երկրորդ տեղն է գրավում սելեկտիվ աբորտների թվով (այստեղ 100 աղջկա դիմաց 120 տղա է ծնվում), Սյուզաննա Մուրը ծանոթացել է 30-ամյա կնոջ հետ, որն արդեն մոտ 10 աբորտ է կատարել՝ հույս ունենալով, վերջապես, տղա ունենալ: Այս կինը 2 դուստր ունի, որոնք բանն էլ հենց այն է, որ ասում են. «Գնանք եկեղեցի, մոմ վառենք, որ փոքրիկ եղբայրիկ ունենանք»: Ամբողջ ընտանիքը որդու մասին է երազում, այդ պատճառով ամեն անգամ տեղեկանալով, որ արգանդում պտուղն իգական սեռ ունի, կինը աբորտ է կատարել: Աբորտների պաշտոնական պատճառ են անվանել «անոթային խնդիրը», որը նա իբր ունեցել է:

2016 թվականին Հայաստանում օրենսդրորեն արգելել են սելեկտիվ աբորտները, և հիմա սյունակագրի զրուցակիցը չգիտի, թե ինչ պետք է անի, եթե նորից աղջիկ պտղով հղիանա: Բայց, նախկինի պես, շատ է ուզում տղա ունենալ, քանի որ համոզված է, որ դուստրերը մի քանի տարուց կամուսնանան, իսկ ինքը ամբողջությամբ մենակ կմնա: Նրա ամուսինը, ինչպես այս շրջանում շատ տղամարդիկ, աշխատում է Ռուսաստանում:

Հոդվածի հեղինակի խոսքով՝ Հայաստանում սելեկտիվ աբորտների գլխավոր պատճառներից մեկը այն համոզմունքն է, որ հատկապես տղաներն են ցեղի շարունակողը, իսկ աղջիկներն ամուսնանալով՝ գնում են ամուսնու ընտանիք: Շատերի կարծիքով՝ ծերության շրջանում ծնողներին որդին կաջակցի, այս պատճառով «տղան ներդրում է, իսկ աղջիկը՝ վնաս»:

«Ես սա նորից ու նորից եմ լսում: Եվ սրան դժվար է հավատալ, քանի որ այսօր Երևանում ամենուր կարելի է ժամանակակից կանանց հանդիպել՝ բժիշկների, լրագրողների, քաղաքական գործիչների: Բայց հենց մյուս կանայք՝ սկեսուրներն են հաճախ ամենամեծ ճնշումը գործադրում կանանց վրա և նրանց պարտադրում տղա ծնել»,- գրում է Սյուզաննա Մուրը:

Նա զրուցել է նաև բժիշկ Հրաչյա Խալաֆյանի հետ, որը Սևանի բժշկական կենտրոնի ղեկավարն է: Նա պատմել է, որ հիվանդանոցի անձնակազմին սովորեցնում է պտղի սեռի պատճառով աբորտներ չանել:

«Ամեն տարի մենք 1400 աղջիկ ենք կորցնում: Իսկ ո՞ւմ հետ են ամուսնանալու մեր տղաները: Մեր ազգին ի՞նչ ապագա է սպասում: Մենք ընդամենը 3 միլիոն ենք: Մենք նման կորուստներ ունենալու իրավունք չունենք: Եթե այսպես շարունակվի, մենք մայրեր չենք ունենա, որոնք կկարողանան աղջիկներ ծնել»,- ասել է Խալաֆյանը:

Ժամանակակից շատ կանայք ունենում են միայն մեկ երեխա, անցյալում, սակայն,  ընդունված էր 7-8 երեխա ունենալ: Եթե այդ բոլոր երեխաները աղջիկ լինեին, վերջինին կարող էին անվանել վիրավորական «Բավական» անունով: «Կարծես թե, ոչ մեկը ժամանակ չէր գտել նրա համար նորմալ անուն գտնելու»,- գրում է հեղինակը:

Սյուզաննա Մուրի տեղեկություններով՝ սելեկտիվ աբորտների թվով Հայաստանը Չնաստանից և Ադրբեջանից հետո երրորդ տեղում է: Եվ որքան զույգերը քիչ են երեխա ունենում, այնքան խնդիրն ավելի սուր է դառնում. եթե ընտանիքում միայն մեկ երեխա պետք է ունենան, ապա ծնողները ցանկանում են, որ նա հենց տղա լինի:

Հետաքրքիր է, որ դպրոցներից շատերում պատմում են, որ դպրոցական երեկույթներին տղաները ստիպված են պարել այլ տղաների հետ, քանի որ դասարաններում աղջիկների թիվը քիչ է: Գավառի դպրոցի տնօրեն Արաքսյա Վարդանյանը նույնպես սա հաստատեց. դասարանների մեծ մասում տղաներն ավելի շատ են, քան աղջիկները: Նրա խոսքով՝ այս հարցում դերակատարում ունի նաև Ադրբեջանի հետ պատերազմի սպառնալիքը:

«Մեր զինվորներին ամեն օր սպանում են: Բազմանալու համար մեզ աղջիկներ են պետք: Մեր սահմանները պաշտպանելու համար մեզ տղաներ են պետք»,- նշում է տնօրենը՝ հավելելով, որ ժողովրդի մեջ յուրաքանչյուր տղայի ընկալում են որպես պոտենցիալ զինվորի:

Սյուզաննա Մուրը Հայաստանում հանդիպել է մարդկանց հետ, որոնք փորձում են պայքարել սելեկտիվ աբորտների դեմ և  տեղեկություններ տարածել հասարակության մեջ ու ընտանիքում աղջիկների կարևոր դերի մասին: Այսպես՝ Տիկնիկային գործիչների միջազգային միության հայկական կենտրոնը շրջանների դպրոցներում ցուցադրում է «Նեի ճանապարհորդությունը» ներկայացումը, որտեղ աղջիկները հաղթում են հրեշներին և փրկում իրենց ու մյուսներին: Իսկ հոգեբան Ինգա Հարությունյանը Վաղարշապատի ճեմարանի ապագա հոգևորականներին պատմում է այն մասին, թե Աստվածաշնչից որքան մեջբերումներ են ընդգծում կնոջ դերը, և որքան կարևոր է, որ երիտասարդները, հոգևորական դառնալով, այս միտքն իրենց հոտին հասցնեն:

2010 թվականի տվյալներով՝ Հայաստանում 100 աղջկա դիմաց ծնվել է մոտ 115-120 տղա: 2011 թվականից միջազգային կազմակերպությունների աջակցությամբ սելեկտիվ աբորտների դեմ պայքար է սկսվել, և արդյունքները շատ արագ ակնհայտ են դաձել՝ արդեն 2014 թվականին Հայաստանում 100 աղջկա դիմաց ծնվել է 114 տղա, իսկ 2017-ին՝ 110 (նորման 100 աղջկա դիմաց մոտ 104-106 տղայի ծնունդն է): Սակայն եթե իրավիճակը չփոխվի, 2060 թվականին Հայաստանում կանայք 93 հազարով ավելի քիչ կլինեն, քան տղամարդիկ:

Մարգարիտան, որն զբաղվում է հաշմանդամություն ունեցող երեխաներով, Սյուզաննա Մուրին պատմել է իր աշխատանքի և այն հավատի մասին, որ յուրաքանչյուրն ապրելու իրավունք ունի: Մարգարիտան կանանց ասում է. «Երբ ցանկանում եք, որ ձեր ամուսինը ձեզ համար թանկարժեք պայուսակ գնի, չէ՞ որ նրան համոզում եք դա անել: Դուք չէ՞ որ կարող եք նույնը անել նաև երեխայի հետ կապված: Խոսեք նրա հետ, ասեք, որ աղջիկ եք ցանկանում: Համոզեք նրան: Նրան ասեք, որ ցանկանում եք, որպեսզի այդ աղջիկն ապրի»:

med.news.am

դիտվել է 6510 անգամ
Լրահոս
25 Մայ
Նորվեգիայում կարող է վերանալ կանխիկ դրամըԱդրբեջանական կողմն անակնկալի եկավ Մովսես Հակոբյանի պաշտոնանկությունից Պարտավոր եմ ահազանգել. ամենաանպատրաստ գեներալը նշանակվել է ամենապատասխանատու պաշտոնին. Արթուր Աղաբեկյան Հսկայական տարածք անցել է ադրբեջանցիների հսկողության տակ. Էդիկ Բաղդասարյանի գրառումըԱշխարհում միլիարդատերերի թվաքանակը հասել է ռեկորդային մակարդակի. Wealth-X Մ16 տարեկաններ հավաքականը ոչ-ոքի խաղաց Վրաստանի ընտրանու հետ (տեսանյութ)Զիդանի փոխանցումն ու Մադրիչի գեղեցիկ գոլը (տեսանյութ)Դոլարի նկատմամբ լիրայի արժեզրկումը ժամանակավոր է․ Էրդողան Չեմպիոնների լիգայի հսկայական գավաթը` Կևում (լուսանկարներ)«Նոր» Հայաստանը օդից չի իջել, դրսից չի բերվել, այլ ձեւավորվել եւ ծնվել է «հնի» մեջ Առողջապահության նախարարը վստահեցնում է, որ այսուհետ չեն լինելու պետության շահերին հակասող բաշխումներ Պանրագործների միությունը կաթ արտադրող գյուղացիներին կոչ է անում մթերման խնդիրը լուծել համապատասխան հարթակ ստեղծելու միջոցով Ոչ պետական բուհերի մարզական խաղերին մասնակցել են ավելի քան 150 ուսանող Արագածոտնի մարզի Նոր Ամանոս գյուղի դաշտում արկ է հայտնաբերվել Վարչապետը ներկայացրել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետին Թավշյա հեղափոխությունը դանդաղ գնում է Բաստիլի քանդման ճանապարհով․ Կարո Եղնուկյան ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարը մասնակցել է ՀԱՊԿ անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստին Նիկոլ Փաշինյանը նոր նշանակումներ է կատարել Մովսես Հակոբյանը նոր՝ բարձր և պատասխանատու պաշտոնի նշանակվեց«Վովայի Արշակը» Հայաստանից հեռացել էՇաքարային դիաբետով տառապող հիվանդներին պետությունը կտրամադրի անվճար հակադիաբետիկ Ռուս պրանկերները Նիկոլ Փաշինյանի անունից զանգահարել են Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարին «GeoProMining» ընկերությունն արդեն մեկ ամիս է պայքարում է իրենց ցուցարարներ կոչող հանցավոր խմբերի դեմ(տեսանյութ)Հայաստանի արտգործնախարարն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի համազեկուցողներին Ճանապարհային ոստիկանները «Վերջին զանգի»-ն ընդառաջ հանդիպում են ավագ դպրոցների տնօրենների հետ. ՃՈ-ն իրականացնելու է ուժեղացված ծառայություն Գյումրիի «Վերածնունդ» միջազգային VIII մրցույթ-փառատոնի ժյուրիի անդամը բացահայտեց փոքրիկ երգիչ Բագրատ ՄարգարյանինՄովսես Հակոբյանն ազատվել է գլխավոր շտաբի պետի պաշտոնից Վարչապետն այցելել է Գարեգին Չուգասզյանին. նա դադարեցրեց հացադուլը (լուսանկարներ) Միհրան Պողոսյանը իրավապահներին մեղադրում է իր դեմ քաղաքական պատվեր կատարելու մեջ. ՀայտարարությունԱզատության հրապարակում «Վերջին զանգի» տոնական համերգ կլինի ՍԱՊԾ-ն տեղում ոչնչացրել է հայտնաբերած ժամկետանց սննդամթերքը «Դիլիջան ազգային պարկում» ապօրինի ծառահատումների դեպքերի առթիվ հարուցվել են քրգործեր Տիգրան Մուկուչյանը ռեյտինգային ընտրակարգը վերացնելը քաղաքական ուժերի քննարկելու հարցն է համարում Բուժաշխատողների աշխատավարձերի բարձրացման հարցը նախարարության երկու առաջնահերթություններից մեկն է Քննչական կոմիտեն առաջարկում է ՀՔԾ-ին օբյեկտիվ քննության ենթարկել Աղվան Հովսեփյանի կողմից կաշառք պահանջելու մասին հայտարարությունըԲռնցքամարտիկ Գոռ Երիցյանը հաջորդ մենամարտը կանցկացնի ՄոսկվայումՋենիֆեր Լոպեսին ու Ալեքս Ռոդրիգեսին «բռնացրել են» Մայամիում (տեսանյութ) ԱԱԾ-ն Հարությունյանի «ՆՈՐՖՈԼԿ ՔՈՆՍԱԼԹԻՆԳ» ՍՊԸ-ում էDisney-ը ցույց է տվել՝ ինչ տեսք է ունենալու «Աստղային պատերազմների» մոտիվներով այգին (տեսանյութ) Լիբանանի խորհրդարանի հայկական խումբը վարչապետի պաշտոնում առաջադրել է Սաադ Հարիրիի թեկնածությունըՔրեաօլիգարխիայի «կարմիր գիծը». ի՞նչ որոշում կկայացնի Փաշինյանը«ԳեոՊրոՄայնինգ գոլդ» ընկերությունը դադարեցնում է ոսկու արդյունահանումըՆիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Ամենայն Հայոց ԿաթողիկոսինԿԸՀ-ն Ալեն Սիմոնյանին Երևանի ավագանու անդամի մանդատից զրկելու արձանագրությունը կքննարկի առաջիկա նիստումԿոտայքի մարզպետը հրաժարականի դիմում է ներկայացրել Հայաստանում սնկից թունավորման 14 դեպք է գրանցվելԿԸՀ-ն պատգամավորական մանդատ տրամադրեց Սպարտակ ՍեյրանյանինԿԸՀ-ն Երևանի ավագանու «Ելք» խմբակցության 3 նոր անդամի մանդատ շնորհեց Ինչու հայկական համարանիշներով մեքենաներին չեն թույլատրել հատել ռուսական սահմանըՀայ շախմատիստները «Աշխարհի պատանի աստղեր» մրցաշարի առաջատարներն են
Ամենադիտված