Samsung Galaxy S9-ի գովազդային տեսանյութը հայտնվել է համացանցում
VideoՀարավկորեական Samsung տեխնոլոգիական ընկերության սպասված Galaxy S9 սմարթֆոնի գովազդային տեսանյութն արտահոսել է համացանց, հայնտում է The Verge-ը:
Նորույթը, որի պաշտոնական շնորհանդեսի ամսաթիվը հայտնի չէ, համալրվել է առջևի նոր տեսախցիկով, ջրակայուն է ու փոշի չի կլանում: Բացի այդ, սմարթֆոնն ունի մատնահետքի ճանաչման գործառույթ:
Աղբյուրը նկատում է, որ Galaxy S9-ը տեխնիկական բնութագրով շատ չի տարբերվում Galaxy S8-ից: Հայտնի է, որ S9-ի հետ մեկտեղ ներկայացվելու է նաև S9+ մոդելը:
Մոդելները կունենան 4 և 6 գիգաբայթ օպերատիվ և 64 կամ 128 գիգաբայթ հավելյալ հիշողություն: