«Արսենալ»-ը Անգլիայի լիգայի գավաթի խաղարկությունում հակառեկորդ սահմանեց (տեսանյութ)
ՏեսանյութերԼոնդոնի «Արսենալ»-ը Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության եզրափակչում պարտվել է «Մանչեսթեր Սիթի»-ից:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հանդիպումն ավարտվել է 0:3 հաշվով:
Արդյունքում լոնդոնցիները 8 եզրափակիչներից 6-ում պարտություն կրեցին (1968, 1969, 1988, 2007, 2011, 2018): Սա մրցաշարի հակառեկորդ է: Այս մասին տեղեկացնում է Squawka-ն:
«Արսենալ»-ը մրցաշարում հաղթել է երկու անգամ (1987թ., 1993):