Samsung-ը ներկայացրել Է Galaxy S9 եւ S9+ նոր սմարթֆոնները
ՏեսանյութերSamsung կորպորացիան ներկայացրել Է Samsung Galaxy S9 եւ S9+ նոր առաջատար սմարթֆոնները: Այդ մասին, Mobile World Congress 2018-ի շրջանակներում ընկերության շնորհանդեսից, հայտնել Է ՏԱՍՍ-ը:
Կառուցված լինելով 10-նանոմետրանոց պրոցեսորի հիման վրա՝ նոր մոդելները հանդերձված են 8-միջուկանի պրոցեսորով: Galaxy S9 սմարթֆոնն ունի 5,8 դյույմ անկյունագիծ, 4 Գբ գործառական հիշողություն եւ 64 Գբ ներսարված հիշողություն:
Galaxy S9+-ի անկյունագիծը կազմում Է 6,2 դյույմ, սմարթֆոնն ունի 6 Գբ գործառական հիշողություն եւ ներկայացված Է երկու տարբերակով՝ 64 Գբ եւ 256 Գբ ներսարված հիշողությամբ: Ըստ որում սմարթֆոնների հիշողությունը կարելի Է մինչեւ 400 Գբ ընդլայնել Micro SD քարտի միջոցով: Նորույթները նաեւ ստացել են բարելավված կրկնակի 12-մեգափիքսելանոց խցիկ՝ գերդանդաղեցված նկարահանման ռեժիմով եւ բարձր զգայունությամբ, եւ 8 Mn ճակատային խցիկ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: