ԱԻՆ-ում մի խումբ փրկարար ծառայողների կոչումներ են շնորհվել
ՀասարակությունՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանի հրամանով փետրվարի 24-ին հերթական սպայական կոչումներ են շնորհվել մի շարք փրկարար ծառայողների:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, ՀՀ ԱԻՆ ՓԾ ԵՓՎ Հատուկ հրշեջ ջոկատի հրամանատար Հրայր Դավթյանին, Կոտայքի ՄՓՎ Հրազդանի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատար Սամվել Դավթյանին և ԵՓՎ Նոր-Նորք բաժնի ավագ հրահանգիչ Արտյոմ Բաբայանին շնորհվել է փրկարար ծառայության մայորի, իսկ ՀՀ ԱԻՆ «Աղետների բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ (բուժական աշխատանքների գծով) Արմինե Բոսնոյանին, Արմավիրի ՄՓՎ Վաղարշապատի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատար Վահան Մկրտչյանին և Գեղարքունիքի ՄՓՎ Հատուկ ջրափրկարարական ջոկատի ավագ հրահանգիչ Երվանդ Նավասարդյանին՝ փրկարար ծառայության փոխգնդապետի կոչում: Վերջին նաև նշանակվել է Գեղարքունիքի ՄՓՎ Հատուկ ջրափրկարարական ջոկատի հրամանատարի տեղակալ: