00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Եվրոպայի առաջնությունում հայ բռնցքամարտիկներից պայքարը շարունակում են երկուսըՋանք ու եռանդ չեմ խնայելու նոր և առավել ընդգրկուն ծրագրերի իրականացման համար. գործարար Արտակ ԹովմասյանՓաշինյանն ու Կարապետյանը կբանակցեն. սեղանին հաջորդ վարչապետի հարցն է դրվածԺողովուրդը հաղթել է և հաղթել է առանց նախապայմանի. Փաշինյանը գնում է ՀՀԿ-ն ոչնչացնելու հետևիցՆիկո՛լ, ապրես բռատ. Սասուն ՄիքայելյանԵՊՀ ռեկտորն այսուհետ չի խոնարհվելու իշխանության առաջ. պատգամավորՀայկ Մարությանն, ի նշան հաղթանակի, թրաշել է բեղերըէս ի՞նչ արեցինք, հայ ժողովուրդՊատմական հաղթական հանրահավաք` Հանրապետության հրապարակում. ուղիղ միացումԿարեն Կարապետյանը կոչով դիմում է քաղաքացիներին

«Փաստ». Գինը ռեկորդ է սահմանում

 

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրեր առաջ «Փաստ»–ն անդրադարձել էր հայկական շուկայում առկա բանանի գնի բարձրացմանը: Արձանագրել էինք, որ մայրաքաղաքի մի շարք սուպերմարկետներում բանանի մեկ կիլոգրամի գինը հասել էր 800 դրամի: Մի շարք խանութներում էլ այդ գինը տատանվում էր 750–790 դրամի սահմաններում: Վերջին երկու օրերի ընթացքում, սակայն, բանանի գինն ավելի է բարձրացել: Մի շարք խանութներում բանանը նույնիսկ 950 դրամով է վաճառվում, մինչդեռ ամիսներ առաջ այն վաճառվում էր 650, իսկ ավելի վաղ՝ անգամ 550 դրամով:

Հիշեցնենք, որ դեռ նախորդ տարի վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարել էր, որ ցանկացած ապրանքի (այդ թվում՝ բանանի) ներկրման հարցում որևէ խոչընդոտ չի կարող լինել, և ցանկացած գործարար կարող է Հայաստան ներմուծել օրենքով չարգելված ցանկացած ապրանք:

Հայտարարությունից հետո հայտնվեցին նոր տնտեսվարողներ, որոնք ևս սկսեցին բանան ներկրել Հայաստան: Մինչ այդ շուկան մենաշնորհային էր համարվում:

Նոր տնտեսվարողներից մեկը Վահրամ Միրաքյանն էր, ում հետ զրույցի ժամանակ փորձեցինք հասկանալ՝ բանանի շուկայում առկա գների թռիչքային բարձրացումն ինչի հետևանք է:

«Կենտրոնական Ամերիկայում եղանակի պատճառով բերք չկա, ցուրտ է: Այս շուկայում հայտնի գիգանտ ընկերությունները («Dole», «Chiquita» և այլն), որոնք Ամերիկայից բանան էին վերցնում ու տարածում ամբողջ աշխարհով մեկ, եղանակի պատճառով խնդրի առաջ են կանգնել: Բերքը չի հերիքում և իրենք մուտք են գործել այլ շուկաներ, մասնավորապես՝ Էկվադորի շուկա: Իսկ Հայաստանը հիմնականում բանան է ներկրում Էկվադորից, որտեղ, փաստորեն, բանանի գինն այս ամենի հետևանքով սարսափելի բարձրացել է: Վերջին 30 տարվա մեջ այսքան բարձրացում չի արձանագրվել»,–«Փաստ»–ի հետ զրույցում ասաց «Տրոպիկա» ՍՊԸ–ի հիմնադիր տնօրեն Վահրամ Միրաքյանը՝ հավելելով, որ ունեն հատուկ ծրագրեր, որոնց օգնությամբ կարողանում են հետևել ամբողջ աշխարհում առկա գներին:

«Այն երկրներում, որտեղ բանանը էկվադորից է ներկրվում, բանանի գինը շատ է բարձրացել: Սա հանգեցրել է նրան, որ ամբողջ աշխարհում բանանի գները բարձրացել են: Բանանի գները ոչ միայն Էկվադորում, այլև Կոստա Ռիկայում, Դոմենիկյան Հանրապետությունում և Հնդկաստանում են բարձրացել: Հայաստանում բանանը մեծ մասամբ Էկվադորից է ներկրվում, քանի որ այնտեղի բանանն ամենաերկարակյացն է: Ճանապարհը հեռու է՝ մոտ 30–35 օր միայն ծովով է գալիս: Հնդկաստանում էլ բանան կա, բայց Հնդկաստանի բանանի կյանքը 28 օր է: Հնդկաստանից ներկրելու դեպքում 28 օրում այն հազիվ հասնի Հայաստան»,– ասաց նա:

 

Վահրամ Միրաքյանը նշեց, որ անցած տարվա այս նույն ժամանակահատվածի հետ համեմատ՝ բանանի գները մոտ 3 անգամ բարձրացել են:

Իսկ թե ի՞նչ կարելի է սպասել առաջիկայում, բարձրացո՞ւմ, թե նվազում է սպասվում, Վահրամ Միրաքյանը նշեց. «Մենք հետևում ենք Կենտրոնական Ամերիկայի եղանակի տեսությանը: Եթե մարտի սկզբից եղանակը կարգավորվի, մոտ 1 ամիս հետո էլ բերքը կկարգավորվի: Այսինքն՝ ապրիլի սկզբից մինչև ապրիլի վերջն ընկած ժամանակահատվածում բանանի գները կսկսեն իջնել: Հաշվի առնելով, որ մոտ մեկուկես ամիս տևում է, մինչև բանանը հասնում է ՀՀ, մոտ 2 ամիս էլ տևում է, մինչ վաճառքի է հանվում, ապա կարող եմ ասել, որ ՀՀ–ում բանանի գինն ամռանը նոր կիջնի: Մայիսին Էկվադորում գները կիջնեն, իսկ դրա արդյունքը մենք կտեսնենք հունիս–հուլիս ամիսներին: Առաջիկա 3–4 ամիսներին բանանի գինը բարձր է լինելու՝ հնարավոր է, որ ավելանա: Ավելանալու տեսանկյունից բանանի գինն ամեն շաբաթ ռեկորդ է սահմանում՝ իջնելու նշան չկա»:

Ներկրողը նշեց, որ այս պահին ևս միջազգային շուկայում գները բարձրանում են, ինչի հետևանքը մեզ մոտ կզգացվի մեկուկես ամիս հետո. «Հիմա մենք ստանում ենք դեռ մեկուկես ամիս առաջ ավելացածի արդյունքները»:

Նա շեշտեց, որ այս ամենի հետևանքով իրենց եկամուտը ևս նվազել է. «Ամիս է եղել, որ նույնիսկ եկամուտ չենք ունեցել: Մենք աշխատում ենք գոնե ներքին շուկայում չբարձրացնել, որովհետև մարդիկ արդեն սովորել են գներին»:

Վահրամ Միրաքյանի խոսքով՝ միջազգային շուկայում բանանի գների հետ կապված անգամ սկանդալ է հասունացել. «Այնտեղ արտահանողներն անգամ նամակով դիմել են Էկվադորի կառավարությանը՝ նշելով, որ չեն կարողանում արտահանել և մի շարք խնդիրների առաջ են կանգնել»:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 12467 անգամ
Լրահոս
24 Ապր
Եվրոպայի առաջնությունում հայ բռնցքամարտիկներից պայքարը շարունակում են երկուսըԱրման Թաթոյանն այցելել է կալանավորված Լևոն Բարսեղյանին Ահա թե ով է հայտնի «Իռան». (լուսանկար) Համաժողովրդական տոնը՝ թռչնի թռիչքի բարձրությունից. ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿ Այսօր անհավանական օր է արդարությունը տոնելու համար. Սերժ Թանկյան Կայացել է Կարապետյան- Մեդվեդև հեռախոսազրույցը Պետք է տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ. Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ) Լևոն Տեր-Պետրոսյանն ընդունել է Արցախի նախագահին. քննարկվել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակը «Իռային ուզում եմ ասեմ՝ էսօր տուն չեմ գալու». «Իռայի մարդու» ելույթը (տեսանյութ) Գարիկ Մարտիրոսյանը` Սերժ Սարգսյանի հրաժարականի մասին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձը հայ ժողովրդին (տեսանյութ)Ոստիկանությունը շարունակելու է աջակցել հավաքի խաղաղ և բնականոն ընթացքին Ցավալի լուր հանրապետության հրապարակից. մեկ ցուցարար է մահացելԴավիթ Սանասարյանն ազատ է արձակվելԱմենալավ երազում չէիք կարող սա տեսնել. Ինչպես է հրճվում Վարդան Ղուկասյանն ու գոռում. «Քայլ արա, մերժիր Սերժին» (տեսանյութ)Արմեն Գրիգորյանն ազատ է արձակվելՍերժ Սարգսյանի նկարն ու կենսագրությունը հեռացվել է պաշտոնական կայքից (լուսանկար)Շատ կարևոր է ապահովել հաջորդ հանգրվանի հաջողությունը. ՀՅԴ ԳՄ հայտարարությունը Ալեքսանդր Մարկարովը միայն պատասխանատու քաղաքական գործչի քայլ է համարում Սերժ Սարգսյանի հրաժարականը Սերժ Սարգսյանի վերջին խոսքը (տեսանյութ)Ջանք ու եռանդ չեմ խնայելու նոր և առավել ընդգրկուն ծրագրերի իրականացման համար. գործարար Արտակ ԹովմասյանՀուզմունքս մեծ է, հիացմունքս՝ անսահման, սերս՝ տիեզերական, դուք իմ ընտանիքն եք. Հայկո Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի ներկայացուցիչներին Արդրբեջանը շարունակում է մոտենալ սահմանին. նոր տեսանյութՓաշինյանն ու Կարապետյանը կբանակցեն. սեղանին հաջորդ վարչապետի հարցն է դրված«Կոչ եմ անում ճամպրուկ հավաքողներին. վենդետա չի լինելու». Նիկոլ Փաշինյան Մինսկի խումբը կոչ է անում ԼՂ հակամարտության կողմերին ծանր հրետանին հետ քաշել առաջնագծից Ինչպես են քաղաքացիները տոնում Սերժ Սարգսյանի հրաժարականը (տեսանյութ) Ժողովուրդը հաղթել է և հաղթել է առանց նախապայմանի. Փաշինյանը գնում է ՀՀԿ-ն ոչնչացնելու հետևիցԱրցախի նախագահը Երևանում հանդիպել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ Սերժ Սարգսյանի հրաժարականը ժողովրդավարության չափանիշ է. Հովհաննես Նիկողոսյան Նիկո՛լ, ապրես բռատ. Սասուն ՄիքայելյանԿոնգրեսը ջերմորեն շնորհավորում է Հայաստանի ժողովրդին ԵՊՀ ռեկտորն այսուհետ չի խոնարհվելու իշխանության առաջ. պատգամավորՀՀ նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը Մենք միշտ եղել ենք այս ամենի թիկունքում․ Էդմոն Մարուքյան Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է դեսպան Ռիչարդ Միլսին Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց. BBC-ի անդրադարձը Հայաստանի ներքաղաքական իրավիճակին Հայկ Մարությանն, ի նշան հաղթանակի, թրաշել է բեղերըԼևոն և Լեռնիկ Երանոսյանները փախել են Հայաստանից Գարեգին Բ Կաթողիկոսն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի օրվա առնչությամբ Արծվիկ Մինասյանը, Վահան Մարտիրոսյանը, Լևոն Մկրտչյանը և Հրաչյա Ռոստոմյանը վերանշանակվեցին պաշտոններում էս ի՞նչ արեցինք, հայ ժողովուրդ«Հայաստան, Ռուսաստանը միշտ քեզ հետ է»․ Մարիա Զախարովա Աղվան Վարդանյանը Սերժ Սարգսյանի քայլը որակեց որպես պետական պատասխանատվություն ունեցող մարդու արարք Պատմական հաղթական հանրահավաք` Հանրապետության հրապարակում. ուղիղ միացումԿարեն Կարապետյանը կոչով դիմում է քաղաքացիներինՆոր վարչապետի ընտրությանն ընդառաջ. 7-օրյա ժամկետում ԱԺ խմբակցությունները Խորհրդարանին կներկայացնեն վարչապետի թեկնածուների Երթուղայինի վարորդը առանց վճարի է սպասարկում ուղևորներինՆադյա Մուրադը հորդորում է բոլոր երկրներին ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Ամենադիտված
Սերժ Սարգսյանը լքեց Հայաստանի տարածքըՍամվել Ալեքսանյանի կոչը՝ Նիկոլ ՓաշինյանինԼյովա Երանոսյանը հայհոյեց Սասուն Միքայելյանին. նույն ձև պատասխան ստացավ (տեսանյութ)Անհապաղ ազատ արձակել Նիկոլ Փաշինյանին. Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդԵս անում եմ իմ քայլը. Բանտի պաշտոնյան միացել է Նիկոլ Փաշինյանին (լուսանկար)Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը պատշգամբից հետևում է ցույցերին. գաղտնի նկարահանումՄիխեիլ Սաակաշվիլիի կոչը՝ Հայաստանի իշխանություններինԱՐՏԱԿԱՐԳ ԹՈՂԱՐԿՈՒՄ. Կենտրոնում անկարգություններ են, ծեծ ու ջարդ. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Էդուարդ Շարմազանովի եղբայրը ցուցարարին ծեծելով նստեցնում է ավտոմեքենան (տեսանյութ)Սերժ Սարգսյանի մայրը հիվանդանոցում է
Ահա երեկվա հրդեհի գլխավոր հերոսուհինՍերժ Սարգսյանը լքեց Հայաստանի տարածքըՍամվել Ալեքսանյանի կոչը՝ Նիկոլ ՓաշինյանինՈվ է նա, ով կողմ չքվեարկեց Սերժ ՍարգսյանինԱրտակարգ իրավիճակ «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի դիահերձարանում Գիշերը թեժ է լինելու. «Թոխմախի Մհերի» գազալցակայանում 200 հոգի մարդ է հավաքվել. գաղտնի նկարահանումԼյովա Երանոսյանը հայհոյեց Սասուն Միքայելյանին. նույն ձև պատասխան ստացավ (տեսանյութ)Անհապաղ ազատ արձակել Նիկոլ Փաշինյանին. Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդ(18+) Սահմռկեցուցիչ լուսանկարներ` Կեմերովոի դժոխային հրդեհից Ես անում եմ իմ քայլը. Բանտի պաշտոնյան միացել է Նիկոլ Փաշինյանին (լուսանկար)
Ահա երեկվա հրդեհի գլխավոր հերոսուհինՍերժ Սարգսյանը լքեց Հայաստանի տարածքըՄիլիարդատերերի կանայք. Սամվել Ալեքսանյանի կինն ու Սամվել Կարապետյանի կինը՝ միասին (լուսանկարներ)Սամվել Ալեքսանյանի կոչը՝ Նիկոլ ՓաշինյանինՈվ է նա, ով կողմ չքվեարկեց Սերժ ՍարգսյանինԱմբողջ համացանցը քննարկում է Անահիտ Սիմոնյանի ու Արման Հովհաննիսյանի լուսանկարըԱրտակարգ իրավիճակ «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի դիահերձարանում Մեքենաների վրա գազաբալոններ այլևս չեք կարողանալու տեղադրել. նոր օրենքը նոր կարգ է սահմանելուԳիշերը թեժ է լինելու. «Թոխմախի Մհերի» գազալցակայանում 200 հոգի մարդ է հավաքվել. գաղտնի նկարահանումԼյովա Երանոսյանը հայհոյեց Սասուն Միքայելյանին. նույն ձև պատասխան ստացավ (տեսանյութ)