Ռոնալդուն երբեմն հանգստի կարիք է ունենում. Զիդան
ՍպորտՄադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խոսել է թիմի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուի մասին և նշել, որ պորտուգալացուն երբեմն հանգիստ է անհրաժեշտ:
«Կրիշտիանուն շատ լավ գիտի իր մասին: Մենք իրար հետ շատ ենք զրուցում: Մեզ համար շատ կարևոր է, որ նա լինի պատշաճ մարզավիճակում: Ռոնալդուն գիտի՝ ժամանակ առ ժամանակ ինքը հանգստի կարիք է ունենում: Մրցաշրջանը երկար է, բացի այդ էլ՝ նա պետք է մասնակցի աշխարհի առաջնությանը:
Ֆուտբոլիստները ենթագիտակցորեն են մտածում Մունդիալի մասին: Սա ասում եմ, քանի որ ինքս էլ եմ նման բան ապրել»,-Զիդանի խոսքը մեջբերում է AS-ը: