Կիրանցում գերլարված իրավիճակ է։ Սև բերետավոտներն ուժի կիրառմամբ փորձում են բացել ճանապարհը, որը քաղաքացիները փակ են պահում։ Քաշքշուկ և հրմշտոց է սկսվել տավուշցիների և ոստիկանների միջև, սև բերետավորներն ուժ են կիրառում։
Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է Լեռնային Ղարաբաղը, իսկ մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ: Այդ մասին հայտնել է Reuters գործակալությանը՝ վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության աղբյուրը: Նշվում է նաև, որ նրանց ամբողջ զրահատեխնիկան, ներառյալ՝ 90 զրահամեքենա և 380 այլ տրանսպորտային միջոց, արդեն դուրս է եկել տարածքից:
Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա, կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 2024 թվականի ապրիլի 26-ի դրությամբ տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն, ինչը կազմում է նախատեսված աշխատանքների մոտ 35 տոկոսը։ Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։
«Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության խաղաղ կարգավորման շանսերն առավել քան երբևէ մեծ են»։ Այս մասին ասել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ մամուլի ասուլիսում, գրում է ՏԱՍՍ-ը:«Մենք իհարկե առաջին հերթին քննարկել ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը և միակարծիք ենք, որ այդ հակամարտությունը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով», - ասել է Շոլցը։