Մալախովն՝ ընդդեմ Ջիգարխանյանի նախկին կնոջ (տեսանյութ)
ՏեսանյութերԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի ու նրանից 44 տարով երիտասարդ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի շուրջ ընտանեկան սկանդալը շարունակում է մնալ լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում:Ջիգարխանյանի մտերիմ ընկեր բժիշկ Արամ Հակոբյանը հարցազրույց է տվել «Комсомольская правда» պարբերականին և պատմել արտիստի նախկին կնոջ՝ Վիտալինա Ցիմբալյուկ Ռոմանովսկայայի դեմ դատական գործի մանրամասների մասին:«Վիտալինան պնդում է, որ տեսագրություն չի հանձնել հեռուստատեսությանը, որ, իբր դա արել է ուրիշ մեկը: Սակայն ինձ հայտնեցին, որ Անդրեյ Մալախովին կանչել են քննչական կոմիտե, և նա ցուցմունք է տվել այն մասին, որ Վիտալինան ինքն է բերել հեռուստաեթերի համար տեսագրությունները՝ դրա դիմաց վարձատրվելով»,- պատմել է Արամ Հակոբյանը:
Նա հավելել է, որ Ջիգարխանյանի անձնական տեսանյութերից մի քանի հատ իր մոտ կա: Դրանք Հակոբյանին Վիտալինան էր ուղարկել: