Թուրք-հայկական սահմանը վերահսկվում է ջերմային տեսախցիկներով (տեսանյութ)
Տեսանյութեր
Թուրքական իշխանություններին մոտ կանգնած «Աքշամ» թերթը գրել է Հայաստանի սահմանին գտնվող թուրքական Մուստաֆա Քոչաք սահմանային պարեկակետի մասին:
Այստեղ թուրք զինվորները շուրջօրյա հսկողություն են իրականացնում նույնիսկ -15 աստիճան ցրտի պայմաններում:
«Սահմանին տեղադրված են ջերմային տեսախցիկներ, որոնք հնարավորություն են տալիս անմիջապես արձանագրել ցանկացած սահմանահատում և համապատասխան միջամտություն կատարել»,-«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, գրել է թուրքական աղբյուրը:
Պարեկակետի տարածքն ընդգրկում է շուրջ 10կմ լայնությամբ սահմանային հատված, որտեղ հերթափոխով խստացված հսկողություն է իրականացվում թե սահմանագծից և թե դիտակետերից։