Արթուր Միրանյանը հեռացավ, Ջոնսոնը միացավ թիմին. փոփոխություններ «Փյունիկ»-ում
Սպորտ«Փյունիկ»-ը և հարձակվող Արթուր Միրանյանը երկկողմանի համաձայնությամբ խզել են պայմանագիրը։ Այս մասին տեղեկացնում է ակումբի կայքը:
«Փյունիկ»-ը նաև նոր ձեռքբերում ունի. ակումբը պայմանագիր է կնքել նիգերիացի կիսապաշտպան Մարշալ Ջոնսոնի հետ։ 28-ամյա ֆուտբոլիստը հանդես է եկել հունգարական «Հոնվեդ», սլովենական «Գորիցա» թիմերում։