Ուզում եմ՝ հաղթենք այս խաղում. Վենգերը՝ «Մանչեսթեր Սիթի»-ի հետ կայանալիք խաղի մասին
Սպորտ«Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը խոսել է Անգլիայի առաջնության 28-րդ տուրում «Մանչեսթեր Սիթի»-ի հետ կայանալիք խաղի մասին:
«Մեր գոլային պահերը գոլերի պետք է վերածենք: Մանչեսթերյան թիմի հետ նախորդ հանդիպմանը մի փոքր զգուշավորությամբ էինք խաղում: Պետք է հետևենք մեր խաղային փիլիսոփայությունը և պահպանենք միասնությունը: Մեր նպատակը լավագույն քառյակն է: Ոզում եմ՝ կենտրոնանանք և հաղթենք այս խաղում»,- Վենգերի խոսքը մեջբերում է լոնդոնյան թիմի կայքը:
Հիշեցնենք, որ «Արսենալ»-ը Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության եզրափակչում 0:3 հաշվով պարտվել էր «Մանչեսթեր Սիթի»-ից:
ԱՊԼ-ի 28-րդ տուրի հանդիպումը տեղի է ունենալու այսօր, մեկնարկը՝ 23:45-ին: