Թուրքիայում ձերբակալվել են սահմանը հատած 2 հույն զինվոր
ԹուրքիաԹուրքիայում ձերբակալվել է մարտի 1-ի երեկոյան հույն-թուրքական սահմանը Էդիրնեի հատվածում հատած երկու հույն զինվորական:
Այս մասին հայտնում է թուրքական Diken պարբերականը:
Հույն զինվորականները Թուրքիայում մեղադրվում են «ռազմական լրտեսության փորձ իրականացնելու և ռազմական արգելված տարածք մուտք գործելու» հատկանիշներով:
Հույն զինվորականները բացատրության մեջ նշել են, որ իրենք Թուրքիայի տարածքում հայտնվել են առատ ձյան պատճառով չկողմնորոշվելու հետևանքով: