Սաակաշվիլիին տեսել են Ամստերդամում էլիտար ավտոմեքենայով
«Նոր ուժերի շարժում» կուսակցության առաջնորդ Միխեիլ Սաակաշվիլիին տեսել են Նիդերլանդներում Bentley-ով: Համապատասխան կադրերն այսօր իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է լրագրող Վասիլի Կրուտչակը, հայտնում է korrespondent.net-ը:
Լուսանկարում երևում է՝ Սաակաշվիլին ինչպես է սկզբում նստում, հետո երթևեկում էլիտար ավտոմեքենայով:
Ավելի վաղ Սաակաշվիլին ցուցադրել է Ամստերդամում ստացած անձը հաստատող փաստաթուղթը՝լուսանկարվելով տրամվայում: