Կոտայքի մարզում բախվել են 06-ն ու Mercedes-ը. կան վիրավորներ
Emergency CaseԱյսօր՝ մարտի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
Ժամը 15:40-ի սահմաններում Աբովյան-Նոր Հաճն ավտոճանապարհին բախվել են 29-ամյա Ալիկ Աղաբեկյանի վարած ՎԱԶ-2106 մակնիշի 35 FO 965 համարանիշի և 34-ամյա Զորի Ապրեսյանի վարած Mercedes մակնիշի 35 MD 236 համարանիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աբովյանի բժշկական կենտրոն:
Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը:
Մանրամասները՝ shamshyan.com-ում: