«Բարսելոնա»-ն այս մրցաշրջանում իր գոլերի քանակը հասցրեց 100-ի (տեսանյութ)
Տեսանյութեր«Բարսելոնա»-ն այս մրցաշրջանում իր գոլերի քանակը հասցրեց 100-ի: Իսպանիայի առաջնության 27-րդ տուրում կատալոնյան թիմը «Ատլետիկո»-ին հաղթեց նվազագույն հաշվով:
Միակ գոլը խփեց Լիոնել Մեսսին:
«Կապտանռնագույնները» 67 գոլ խփել են Իսպանիայի առաջնությունում, 19 գոլ՝ Իսպանիայի գավաթի խաղարկությունում, 1 գոլ՝ Սուպերգավաթում, 7 գոլ՝ Չեմպիոնների լիգայում, 6 գոլ՝ Չեմպիոնների միջազգային գավաթի խաղարկությունում:
Ակումբի լավագույն ռմբարկուն Լիոնել Մեսսին է, ով այս մրցաշրջանի պաշտոնական խաղերում խփել է 33 գոլ: Նշենք, որ այս հանդիպմանը արգենտինացին հեղինակեց իր կարիերայի 600-րդ գոլը:
Լուսանկարը՝ David Ramos/Getty Images-ի: