Զինված ուժերի 40 միլիոն դրամը պաշտոնատար անձ է յուրացրել. փոխնախարար ( տեսանյութ)
ՏեսանյութերՊաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով վերջերս դատախազության կողմից բացահայտված 40 միլիոնի յուրացման դեպքին, որը կատարվել էր Զինված ուժերում՝ նշեց, որ պատասխանատուներն իրենց արժանի պատիժը ստանում են` հավելելով, որ այս յուրացումը, ըստ էության, բարձրաստիճան պաշտոնյայի կողմից է եղել:
«Ըստ էության՝ պատասխանատու պաշտոնյայի կողմից էր: Մանրամասները չասեմ, որովհետև քննությունն ընթացքի մեջ է: Մենք թիվ մեկ շահագրգիռն ենք ԶՈւ և ՊՆ համակարգում բոլոր տիպի խախտումները բացահայտելու հարցում:
Չի եղել մի դեպք, որը համապաստախան ընթացք չստանա: Ցավոք, դրանք դեռևս կան և լիարժեք չենք կարող ասել, որ բացառված են նմանատիպ երևույթները, բայց ինտենսիվ աշխատանքներ են տարվում»,- ասաց Զաքարյանը:
Հարցին՝ ի վերջո կփոխհատուցվի՞ բանակին, Զաքարյանը պատասխանեց.
«Բնականաբար, վնասները փոխհատուցվում են: Մանացածն արդեն դատական կարգով վերականգնվում է, ինչը չի վերականգնվում, դրան համապատասխան օրենսդրական շրջանակներում դրան համապատասխան վճիռներ են կայացվում»,- ասաց նա:
Տեսանյութը՝ armlur.am-ի: