Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի որոշմամբ կհրավիրվեն խորհրդարանական լսումներ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի 17 ծառայողների նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժեր Խորը ու մտահոգ որոշ հանրային գործիչներ զանգն են հնչեցնում մոտալուտ աղետի, սակայն, կարծես թե, բոց առաջացնող կայծը չի երևում. Դավիթ Անանյան Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ ՊՆ կոլեգիայի նիստ Ալիևը Ռուբեն Վարդանյանի նկատմամբ ընդգծված վատ վերաբերմունք է ունեցել, անգամ հրաժարականն էր պահանջում. Սիրանուշ Սահակյան (տեսանյութ) Քրեական հեղինակությունն ազատ է արձակվել Կրասնոդարի գաղութից Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին 

ԱԺ հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց կառավարության նախագծին

Քաղաքական

Ազգային ժողովի պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց կառավարության ներկայացրած «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծին:

Օրենքի նախագիծը հանձնաժողովի անդամների քննարկմանը ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը նշեց, որ փոփոխություններն առաջին հերթին պայմանավորված են Դատական օրենսգրքի ընդունմամբ և վերաբերվում են առաջին հերթին այնպիսի հարցերի, ինչպիսիք են դատավարության լեզուն, հրապարակայնությունը և պրակտիկորեն արտացոլում են Դատական օրենսգրքի կարգավորումները: «Մի առանձնահատկություն կա այստեղ: Հաշվի առնելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պրակտիկան՝ մենք ամրագրել ենք որոշակի փոփոխություն 135 հոդվածում, որը վերաբերվում է կալանքին՝ որպես խափանման միջոց: Նախատեսել ենք ձևակերպում, որը ավելի խորը ուսումնասիրությունից հետո պետք է ձևափոխվի: 135-րդ հոդվածի առաջին մասում նախատեսված են մի շարք գործողություններ, որոնք պետք է հիմք հանդիսանան կալանք խափանման միջոցը կիրառելու համար: Այնուամենայնիվ, մենք մտցնում ենք լրացուցիչ պայման, որ դրանք կարող են հիմք հանդիսանալ կալանքի համար միայն, եթե համապատասխան հանցագործության համար առավելագույն պատիժը գերազանցում է 1 տարի ազատազրկումը: Միաժամանակ առաջարկում ենք նաև երկրորդ դրույթը, որը մենք փորձելու ենք ավելի ընդլայնել՝ հաշվի առնելով այն, որ ուսումնասիրման առարկա ենք դարձրել ԵԽ նախարարների կոմիտեի մի շարք փաստաթղթեր և ՄԻԵԴ մի շարք որոշումներ: Ձևակերպումը, որը ձեզ բաժանված է. հետևյալն է, որ եթե կիրառվում է այլ խափանման միջոց և անձը խախտում է այդ խափանման միջոցի պայմանները, ապա անձը դարձյալ կարող է կալանավորվել: Սակայն, ուսումնասիրելով նախարարների կոմիտեի մի շարք փաստաթղթեր, հանգեցինք եզրակացության, որ ինքնին այլ խափանման միջոցի պայմանները խախտելը չի կարող ավտոմատ հիմք լինել, որպեսզի անձի նկատմամբ կիրառվի կալանքը՝ որպես խափանման միջոց. Անհրաժեշտ են այլ լրացուցիչ  պայմաններ ևս»,-  մանրամասնեց Հարությունյանը:

Նախարարը հանձնաժողովի անդամներին ներկայացրեց այդ լրացուցիչ պայմանները: «Նախևառաջ, խախտումը պետք է լինի էական կամ պարբերական, երկրորդը՝ պետք է բավարար հիմքեր լինեն ենթադրելու, որ խափանման միջոցի պահպանումը կամ ազատությունից զրկելու հետ չկապված այլ խափանման միջոցի օգտագործումը  արդյունավետ չէ: Միայն այս դեպքերում, եթե առկա է վտանգ, որ 135-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված որևէ գործողություն կարող է կատարվել. Կարող է կիրառվել կալանքը: Այսպիսով, ես նախագիծը քվեարկության եմ դնելու հետևյալ առաջարկությամբ: Նախագծի 135-րդ հոդվածի երկրորդ մասի երկրորդ պարբերությունը պետք է փոխվի հետևյալ ձևով՝ կալանավորումը մեղադրյալի նկատմամբ կարող է կիրառվել նաև, եթե մեղադրյալի կողմից էականորեն կամ պարբերաբար խախտվել են նրա նկատմամբ կիրառված խափանման միջոցի պայմանները և կան բավարար հիմքեր ենթադրելու, որ այդ խափանման միջոցի պահպանումը կամ այլ խափանման միջոցի կիրառումը այլևս բավարար չէ նրա կողմից սույն հոդվածի առաջին մասով նախատեսված որևէ գործողության կատարումը կանխելու համար: Այսինքն, մենք վերցրել ենք նախարարների կոմիտեի բանաձևումից այն նախապայմանները, ինչպես նաև ԵԱՀԿ-ի կողմից մշակված նախապայմանները, որոնք պետք է հիմք հանդիսանան կալանք կիրառելու համար: Ընդ որում, տվյալ դեպքում մենք որևէ ձևով չենք կապում այս կարգավորումը ազատազրկման ժամկետի հետ: Այսինքն, եթե կան դեպքեր, որ քրեական օրենսգրքով ազատազրկումն անգամ մեկ տարուց պակաս է նախատեսված և մարդու նկատմամբ կիրառվել է որևէ այլ խափանման միջոց, և անձը կոպտորեն կամ պարբերաբար խախտում է այդ խափանման միջոցը, ապա առաջինը՝ պետք է համոզմունք առաջանա, որ այդ խափանման միջոցի կիրառումն այլևս արդյունավետ չէ»,- նշեց Հարությունյանը՝ խնդրելով նախագիծը քվեարկության դնել այդ փոփոխությամբ:

Հարակից զեկուցող, ՀՀ ԱԺ պետական-իրավական  և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանն ընդգծեց, որ կառավարության կողմից առաջարկվող փոփոխությունները բաղկացած են երկու մասից. «Ո՞ր դեպքում կարելի է անձին կալանավորել: Ըստ առաջարկի՝ մարդուն կարելի է կալանավորել այն դեպքում, եթե մարդը կատարել է արարք,  որի համար մեկ տարուց ավել ազատազրկում է նախատեսվում, և մարդը կարող է խուսափել նախաքննության մարմին ներկայանալուց, կատարել այլ հանցանք կամ անօրինական ազդեցություն գործադրել վկաների և տուժողների վրա: Հիմա կառավարությունն առաջարկում է երկրորդ պայմանը, եթե մարդու նկատմամբ կիրառված է խափանման միջոցը ստորագրություն չհեռանալու մասին և խախտում է պայմանները, օրինակ, քննիչի կանչով չի ներկայացնում նախաքննության մարմին պարբերաբար, նրան կարող են կալանավորել: Պարոն Հարությունյանը շեշտադրում կատարեց այն դեպքերի վրա, որ եթե մի հոդվածով է մարդու նկատմամբ խափանման միջոց կիրառվել, երբ մեկ տարուց պակաս է ազատազրկումը: Մենք քրեական օրենսգրքում ունենք հոդվածներ, որոնք ընդհանրապես ազատազրկման հետ կապ չունեցող պատիժներ են սահմանում: Այսինքն, պատկերացրեք, որ կառավարության ներկայացրած առաջարկով մարդը կատարում է մի հանցանք, որի համար ազատությունից զրկելու հետ կապված պատիժ չի կարող լինել, քննիչի կանչով չներկայանալու դեպքում իրեն կարող են կալանավորել: Այսինքն, մարդը կարող է կալանավորվել, ազատությունից զրկվել այնպիսի մի արարքի համար, որը առաջին՝ քո օրենսդրությամբ ոչ հանցանք է համարվում, ոչ էլ քո կատարած արարքի համար նման պատժատեսակ կարող է լինել: Ստացվում է, որ մարդը, ով կատարել է հանցանք, որը չի կարող ազատազրկման հետ կապված պատիժ ունենալ, սակայն քննիչի կանչով չներկայանալու դեպքում նրան կարող են ազատությունից զրկել: Սա իմ խորին համոզմամբ անընդունելի է սկզբունքորեն, որովհետև դա կոնցեպտուալ առումով հակասում է եվրոպական նախադեպային իրավունքին»,- հիմնավորեց Գևորգ Կոստանյանը՝է շեշտելով, որ հասկանում է կառավարության մտահոգությունները, որ նման դեպքերում, երբ անձը, ով քննիչի կանչով չի ներկայանում նախաքննության մարմին, պետք է ինչ-որ ձև պատժվի, սակայն շեշտեց, որ նա չի կարող կալանավորվել, եթե քո երկրում նրա արարքի համար քրեական պատիժ նախատեսված չէ: Գևորգ Կոստանյանը հստակեցրեց, որ նման դեպքերում կարելի է մարդուն բերման ենթարկել, ոչ թե կալանավորել:

Կոստանյանը շեշտեց, որ առաջարկելու է դեմ քվեարկել օրենքի նախագծին, եթե արդարադատության նախարարը պնդելու է, որ այն քվեարկության դրվի առաջարկված փոփոխություններով: Նա առաջարկեց օրենքի նախագծին կողմ քվեարկել, եթե հիմնական զեկուցողը համաձայնություն տա հանել երկրորդ առաջարկը:

Դավիթ Հարությունյանը նշեց, որ արմատապես համաձայն չէ երկրորդ առաջարկի վերաբերյալ հնչած մեկնաբանությունների հետ: Դավիթ Հարությունյանն առաջարկեց նախագիծը քվեարկության դնել կառավարության ներկայացրած առաջարկներով, իսկ խնդրին անդրադառնալ մինչև երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում:

Գևորգ Կոստանյանը հարցը դրեց քվեարկության, որի արդյունքում այն բացասական եզրակացություն ստացավ:

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի որոշմամբ կհրավիրվեն խորհրդարանական լսումներ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցությունАвтоВАЗ-ը սկսել է Ադրբեջանում Lada-ի արտադրությունը «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի 17 ծառայողների նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժերՏաջիկստանում «Կրոկուսի» գործով 9 մարդ է ձերբակալվելԽորը ու մտահոգ որոշ հանրային գործիչներ զանգն են հնչեցնում մոտալուտ աղետի, սակայն, կարծես թե, բոց առաջացնող կայծը չի երևում. Դավիթ ԱնանյանՆերկայացվել են ԽՍՀՄ Խնայբանկում ավանդի դիմաց փոխհատուցման մարտի ցուցակներում համարների միջակայքերը Կա 80 դեպք, երբ զենքը ցած են դրել և հայտնվել Ադրբեջանում, հետո նրանց ճակատագիրն անհայտ է դարձել Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ ՊՆ կոլեգիայի նիստԱլիևը Ռուբեն Վարդանյանի նկատմամբ ընդգծված վատ վերաբերմունք է ունեցել, անգամ հրաժարականն էր պահանջում. Սիրանուշ Սահակյան (տեսանյութ) «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչության տուժածների թիվը հասել է 382-իՀայ 5 ծանրորդ վաղը կմեկնի Թայիլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին Բաքուն հայ գերիների հետ հարցազրույցներ էր հրապարկելու, ինչը չեղարկվեց. Գեղամ Ստեփանյան ՌԴ-ի հետ կապերը խզելու դեպքում Հայաստանը Եվրամիության աչքում կկորցնի իր արժեքը. ռուս քաղաքագետՔրեական հեղինակությունն ազատ է արձակվել Կրասնոդարի գաղութիցՖրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժինՀայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանցի տնօրենն ազատվել է աշխատանքից Եվրոպան նախապատերազմական դարաշրջան է ապրում. Տուսկ Բաքվի դեմ 3 շահած գործ ունենք, ՀՀ-ն չպետք է հրաժարվի նրանց դեմ գանգատներից, հաջողություններ ունենքՈՒՂԻՂ. Դատավորները ընդհանուր ժողով են հրավիրելՀայաստանում «Մայդան» չպետք է լինի, հայերն ու ռուսները թշնամի չեն դառնալու, չպետք է գայթակղվենքՀռոմի պապը լվացել է 12 կին բանտարկյալների ոտքերը (լուսանկարներ)Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Արամ ՍարգսյանՏարադրամի փոխարժեքները մարտի 29-ինՎրաերթի ենթարկված 83-ամյա կինը հիվանդանոցում մահացել էՍԱՏՄ-ն հրապարակել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքներըԻրավապահները խուզարկություն են իրականացնում Ազգային ժողովրդավարական բևեռի որոշ անդամների և համակիրների բնակարաններում«BMW» -ն հայտնվել է բենզալցակայանի հարևանությամբ գտնվող տարածքում. վարորդի ինքնությունը պարզվում էԲաքուն խոշտանգում էր արցախցիներին, նրանց «մի սենյակի» մեջ էին լցրել», փակ էր, ելք չկար․ ԹաթոյանԲաքուն համակարգային ցեղասպանություն է իրականացնում հայի նկատմամբ, զիջելով՝ նոր ողբերգություն կլինիԿարեն Գիլոյանը հետևել է Հեծանվային սպորտի և Հրանտ Շահինյանի անվան մարզադպրոցի կառուցման աշխատանքներին Գողության մեղադրանքով հետախուզվողին ոստիկանները հայտնաբերեցին Հրազդանի կիրճում Ապրիլի 1-ից ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման ապրանքների համար սահմանված առցանց անմաքս առևտրի արտոնության շեմը ենթարկվելու է փոփոխությանԲրազիլիայում երկնաքեր է այրվել (լուսանկարներ, տեսանյութ)Թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության դեմ Երևանի պարեկների պայքարի աչքի ընկած դրվագներ Միայն Ներքին Հանդում 2700 հեկտար Բաքվի օկուպացիայի ներքո է, ուզում են վերացնել մեր ինքնությունը (տեսանյութ)Հորը բռնության ենթարկելու, սպանության փորձի համար մեղադրանք է ներկայացվել 40-ամյա տղամարդուն Դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում սպասվում է ապրիլի 1-5-ն ընկած ժամանակահատվածումՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային՝ կիրառելով մոտ 100 ԱԹՍ, «Իսկանդեր» և «Կինժալ»Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել էԳևորգ Պապոյանն ընդունել է Չուն Բյունվոնի գլխավորած պատվիրակությանը«Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Հովհաննես Մանուկյանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել Պուտինը զարմացած էր Փաշինյանի հայտարարությունից. Լավրով «Նոա» ֆուտբոլային ակումբը համագործակցություն է սկսել պորտուգալացի մասնագետների հետՀակաթմրամոլային բազմաքայլ միջոցառումը Ախուրյանի ոստիկաններն ավարտին հասցրին համագործակցության շնորհիվ «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել ենՄեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Ամենադիտված