«Կինոյի մասին» օրենքում որոշ փոփոխություններ են իրականացվել
Գիտություն և ՄշակույթՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը հանդիպումներ է ունեցել «Կինոյի մասին» օրենքով հետաքրքրված և շահագրգռված տարբեր կողմերի հետ, քննարկումներ իրականացրել օրենքի շուրջ: Այս մասին մարտի 6-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց նախարարը:
Օրենքն այժմ շրջանառվում է ՀՀ կառավարությունում, հետո այն կտեղափոխվի Ազգային ժողով:
«Քննարկումների արդյունքում օրենքում որոշ փոփոխություններ են իրականացվել: Վստահաբար կարող ենք ասել, որ այն լայն մասնագիտական քննարկում է անցել»,-նշեց Արմեն Ամիրյանը:
Նրա խոսքով` որքան էլ օրենքը քննարկվի միշտ էլ դժգոհություններ կլինեն, քանի որ կա թյուր պատկերացում այն փաթեթի վերաբերյալ, որը ներառված է օրենքում: Նախարարը վստահեցրեց, որ երբ օրենքը գործողության մեջ դրվի, այն քննադատողները կտեսնեն, որ օրենքը նպաստում է և’ հայկական կինոարտադրությունը, և’ Հայաստանում կինոարտադրությանը:
«Կինոյի մասին» օրենքը խրախուսում է արտասահմանյան կինոարտադրողներին: Համաձայն դրա՝ Հայաստանում 100 մլն դրամից ավելի ներդրում կատարած արտասահմանյան ընկերությունը հետ կստանա ներդրված գումարի 20 տոկոսը: