Ձեր ներսի մաղձը շպրտում եք մի մարդու վրա, ով նույնպես կին է, մայր և դուստր. Դիանա Գրիգորյան
ԲլոգոսֆերաԻնչպես արդեն տեղեկացրել ենք՝ երեկ, սցենարիստ, դերասանուհի Դիանա Գրիգորյանին մարտի 8-ին ընդառաջ Սերժ Սարգսյանը պարգևատրել էր «Մովսես Խորենացի» անվան մեդալով։ Այս հանգամանքը, սակայն, քննադատությունների առիթ հանդիսացավ, համացանցում կատարվեցին ծաղրական գրառումներ։
Այսօր Դիանա Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում շնորհավորելով կանանց միջազգային տոնը՝ անդրադարձել է նաև քննադատություններին:
«Ուզում եմ շնորհակալ լինել բոլոր այն մարդկանց, ովքեր գնահատեցին տարիներիս աշխատանքը, շնորհակալ եմ բարձր գնահատանքի համար: Շնորհակալ եմ ընկերներիս, բարի կամեցողներիս, որոնք սրտաբուխ շնորհավորանքներով շարունակում եմ ինձ պարգևատրել, որովհետև նրանցից յուրաքանչյուրի բարի ու անկեղծ խոսքն ինձ համար անգին պարգև է:
Իսկ «Char u naxanz» մարդկանց կասեմ հետևյալը․ մոռացել եք անգամ, որ այսօր տոն է, որ այսօր պիտի ՁԵր մայրերին, քույրերին և կանանց տաք բարություն, ջերմ խոսքեր, փոխարենը Ձեր ներսի մաղձը շպրտում եք մի մարդու վրա, ով նույնպես կին է, մայր և դուստր: Եթե իմանամ, որ Ձեր մեջ կուտակված թույնն ինձ վրա թափելով կօգնի ՁԵզ ՁԵր շրջապատի կանանց մի քիչ ավել երջանկացնել և ուշադրության արժանացնել, պատրաստ եմ ինձ վրա կրել Ձեր «ագրեսիան»»։