Մխիթարյանի գոլն ու «Արսենալ»-ի հաղթանակը (տեսանյութ, լուսանկարներ)
ՏեսանյութերԵվրոպայի լիգայի1/8-րդ եզրափակչի առաջին խաղի շրջանակներում «Միլան»-ը «Սան Սիրո» մարզադաշտում հյուրընկալեց Լոնդոնի «Արսենալ»-ին: Լոնդոնյան թիմը հաղթանակի հասավ 2:0 հաշվով:
Մեկնարկից 15-րոպե անց Հենրիխ Մխիթարյանը Մեսութ Օզիլի փոխանցումից հետո գրավեց Միլանի թիմի դարպասը: Առաջին խաղակեսի ավարտին Օզիլը երկրորդ գոլային փոխանցումը կատարեց: Այս անգամ աչքի ընկավ Աարոն Ռեմսին:
Հայաստանի ազգային ընտրանու ավագը լոնդոնյան թիմի մեկնարկային կազմում էր և մասնակցեց ողջ խաղին:
Լուսանկարները՝ Daily Mail-ից: