«Իրավունք». Ինչո՞վ է հայտնի Գավառում դաժան սպանության հեղինակը
Armenian Press«Իրավունք» թերթը գրում է.
«Օրերս Գացառում 54-ամյա Հայրապետ Հերգանյանը դարձել է սպանության զոհ՝ համաքաղաքացու հետ գումարային հարցերի շուրջ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ: Հայրապետը մինչ սպանվելը խոսել է կնոջ հետ եւ ասել, որ գտնվում է շուկայի տարածքում եւ գալիս է տուն: Սակայն տուն չի հասել:
Սպանվածը Գավառում զբաղվում էր տարադրամի փոխանակմամբ: Նկատենք, որ նա սպանվել է բավական դաժան ձեւով՝ հանցագործը բենզինը լցրել է անշնչացած դիակի վրա եւ այրել: Նա նախկինում մեկ այլ՝ թմրամիջոցների վերաբերող քրեական գործով է անցնում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում