Ուրախ եմ «Արսենալ»-ում իմ առաջին գոլի համար. Մխիթարյան (տեսանյութ)
ՏեսանյութերԵվրոպայի լիգայի1/8 եզրափակչի առաջին խաղի շրջանակներում «Արսենալ»-ը արտագնա խաղում 2:0 հաշվով հաղթել է «Միլան»-ին: Հանդիպմանը արդյունավետ խաղով աչքի ընկած Հենրիխ Մխիթարյանը խոսել է խաղի մասին:
«Առաջին խաղակեսում շատ լավ խաղացինք: Շատ կարևոր է, որ արտագնա գոլ բաց չթողեցինք և փոխարենը խփեցինք երկուսը: Հիմա պետք է պատրաստ լինենք հաջորդ խաղերին՝ «Ուոթֆորդ»-ի, հետո նաև կրկին «Միլան»-ի: Երկրորդ խաղում հեշտ չի լինելու, բայց մենք ամեն ինչ կանենք հաջորդ փուլ դուրս գալու համար:
«Սան Սիրո»-ն միշտ էլ յուրահատուկ տեղ է: Մթնոլորտը հիանալի էր: Կարծում եմ՝ յուրաքանչյուր ֆուտբոլիստ սիրում է խաղալ նման մարզադաշտում՝ նման մթնոլորտում: Շնորհակալ ենք մեր երկրպագուներին, որ Լոնդոնից և ամբողջ աշխարհից եկել էին մեզ աջակցելու:
Խոսելով լոնդոնյան թիմի կազմում իր դեբյուտային գոլի մասին՝ կիսապաշտպանն ասել է.
«Շատ գոհ եմ, սա իմ առաջին գոլն էր «Արսենալ»-ում և շատ ուրախ եմ: Բայց պետք է շարունակեմ նման կերպ»,- Մխիթարյանի խոսքը մեջբերում է «Արսենալ»-ի կայքը: