Մեսսին մրցաշրջանում առաջին անգամ չի մասնակցի «Բարսելոնա»-ի խաղին
ՍպորտԼիոնել Մեսսին չի մասնակցի Իսպանիայի առաջնության 28-րդ տուրում «Բարսելոնա»-ի և «Մալագա»-ի միջև կայանալիք հանդիպմանը:
Արգենտինացի ֆուտբոլիստը չի ընգրկվել կատալոնյան թիմի հայտացուցակում: Մեսսիի փոխարեն ցանկում է Յերի Մինան: Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Նշվում է, որ 30-ամյա արգենտինացին խաղը բաց կթողնի անձնական պատճառներով:
Նշենք, որ հանդիպումը կայանալու է այսօր «Լա Ռոսալեդա»-ում, մեկնարկը՝ 23:45-ին: