Լատվիայում պաշտոնյային մեռած են հայտնաբերել
ԱշխարհԼատվիայի Պետական եկամուտների ծառայության գլխավոր տնօրեն Իլզե Ցիրուլեն մարտի 10-ին մահացած է հայտնաբերվել: Այս մասին հայտնել է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Ցիրուլեի մարմինը հայտնաբերվել է շաբաթ՝ մարտի 10-ին, իր բնակության վայրում»:
Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:
Վարչապետ Մարիս Կուչինսկիսը կատարվածը քննարկել է ֆինանսների նախարար Դանա Ռեյզնիյեցե-Օզոլոյի հետ, նրանք պայմանավորվել են ծառայության պաշտոնակատար նշանակել: