Արևելյան Գութայի խաղաղ բնակիչների մասին երկխոսությունը շարժվել է մեռյալ կետից
ԱշխարհԱնօրինական զինված խմբավորումների ղեկավարների հետ սիրիական Արևելյան Գութայից խաղաղ բնակիչների դուրս բերման մասին բանակցությունները շարժվել են մեռյալ կետից. զինյալները քննարկում են շրջանից մի քանի տասնյակ խաղաղ բնակիչների դուրս բերման փոխանակումը ընտանիքների հետ զինյալների դուրս գալու հնարավորության հետ։ Այդ մասին մարտի 11-ին լրագրողներին հայտարարել է Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման կենտրոնի ներկայացուցիչ Վլադիմիր Զոլոտուխինը։
«Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման կենտրոնը և սիրիական զինվորականները Արևելյան Գութայի անօրինական զինված խմբավորումների անդամների հետ շարունակում են բանակցությունները շրջանից խաղաղ բնակիչների դուրս բերման մասին։ Զինյալները քննարկում են մի քանի տասնյակ ընտանիքների դուրս բերման հնարավորության փոխանակումն անվտանգության երաշխիքներով իրենց ընտանիքներով շրջանը լքելու հնարավորության հետ»,- ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, հայտնել է Զոլոտուխինը։
Մարտի 9-ին 13 զինյալներ լքել են Արևելյան Գութան՝ օգտվելով մարդասիրական միջանցքից։ Նրանց Իդլիբ են ուղարկել։ «Հակամարտող կողմերի հաշտեցման կենտրոնն անօրինական զինված խմբավորումների առաջնորդներին կրկին կոչ է անում Արևելյան Գութայի խաղաղ բնակիչներին շրջանը լքելու հնարավորություն տալ, ինչպես նաև, որ իրենք էլ դուրս գան։ Անվտանգությունը երաշխավորում ենք»,- նշել է գեներալ Զոլոտուխինը։
Հերթական մարդասիրական դադարն Արևելյան Գութայում սկսվել է մարտի 11-ի տեղական ժամանակով ժամը 09։00-ին (Երևանի ժամանակով ժամը 11։00-ին)։ Խաղաղ բնակիչների և զինյալների համար գործում է երկու մարդասիրական միջանցք Մուհայամ Ալ Վաֆեդին և Մլեհա բնակավայրերում։ Սակայն ահաբեկիչները շարունակում են արգելափակել դեպի միջանցքներ տանող անցուղիները։
Լուսանկարը՝ REUTERS/Bassam Khabieh