Ընկերների կերուխումն ավարտվել է տանտիրոջ սպանությամբ
Чрезвычайный случайԱյսօր՝ մարտի 11-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:30-ի սահմաններում Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ազատության պողոտայի թիվ 11ա շենքի բնակարաններից մեկում դի կա:
Ոստիկաններն ու քննիչները նշված շենքի 93-րդ բնակարանում՝ հյուրասենյակում բազմոցի վրա, հայտնաբերել են տանտիրոջ՝ դին:
Նշված սպանությունը կատարելու կասկածանքով 2 կասկածյալի հայտնաբերել և տեղափոխել են Ոստիկանության Արաբկիրի բաժին:
Փաստի առթիվ Արաբկիրի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Սպանության վայրի հարևանությամբ բնակվողները shamshyan.com-ին ասել են, որ սպանությունից առաջ սպանվածը, ում անունը Կարեն է, իր 2 ծանոթների հետ կերուխում է արել, որից հետո տեղի է ունեցել վիճաբանություն, որն ավարտվել է սպանությամբ:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզել են, որ սպանվածը նշված տան բնակիչ, 65-ամյա Կարեն Աղաբաբյանն էր:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: