Ալեքսանդր Ռիբակը 2-րդ անգամ է ներկայացնելու Նորվեգիան Եվրատեսիլ մրցույթում
ՏեսանյութերԵրգիչ եւ կոմպոզիտոր Ալեքսանդր Ռիբակը հաղթել է նախաեվրատեսիլյան մրցույթի եզրափակիչ փուլում՝ That's How You Write A Song երգով ու ներկայացնելու է Ֆինլանդիան Լիսաբոնում՝ Եվրատեսիլ-2018 մրցույթում, փոխանցում է NRK-ն:
Ռիբակը երկրորդ անգամ է ներկայացնելու իր երկիրը Եվրատեսիլ մրցույթում, առաջին անգամ՝ 2009-ին է ներկայացրել՝ «Հեքիաթ» երգով:
Մրցույթից հետո խոսելով իր սպասելիքների մասին, Ռիբակը հայտնել է, որ հույս ունի երկրորդ անգամ հաղթանակ տոնել եվրոպական այս մրցույթում:
Եվրատեսիլ-2018-ը կանցկացվի Լիսաբոնում, մայիսի 8-12-ը: