Դավիթ Բեկ և Նուբարաշեն փողոցների խաչմերուկում բախվել են Mercedes-ներ. կան վիրավորներ
Чрезвычайный случайShamshyan.com-ը գրում է.
Այսօր՝ մարտի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 16:20-ի սահմաններում Դավիթ Բեկ և Նուբարաշեն փողոցների խաչմերուկում բախվել են Mercedes E 230 մակնիշի 68 XX 668 համարանիշի և Mercedes C 180 մակնիշի 35 OQ 432 համարանիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը բախվել է նաև գովազդային վահանակի մետաղյա հենասյանը և հայտնվել հետիոտնի համար նախատեսված վայրում:
Վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Ոստիկանությունն ու ՃՈ հետաքննչական բաժանմունքը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: