Գևորգ Ղազարյանը մասնակցեց «Մարիտիմու»-ի հաղթական խաղին
СпортՀայաստանի ազգային թիմի ֆուտբոլիստ Գևորգ Ղազարյանը մասնակցեց «Մարիտիմու»-ի հաղթական խաղին:
ֆուտբոլի Պորտուգալիայի առաջնության 26-րդ տուրում «Մարիտիմու»-ն սեփական հարկի տակ 4:2 հաշվով հաղթեց «Սետուբալ»-ին: Հայաստանի ազգային թիմի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը թիմի մեկնարկային կազմում չէր, սակայն փոխարինան դուրս եկավ 76-րդ րոպեին:
Այս տուրից հետո «Մարիտիմու»-ն ունի 36 միավոր և 8-րդ տեղում է: