Արոնյանն՝ ընդդեմ Կրամնիկի
SportՀայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը շարունակում է ելույթը՝ Բեռլինում ընթացող հավակնորդների մրցաշարում:
Մրցաշարի երրորդ տուրում Արոնյանն ուժերը կչափի Վլադիմիր Կրամնիկի հետ:
Նշենք, որ առաջին երկու տուրերում հայ գրոսմայստերը միավոր էր կիսել: Առաջին տուրում Արոնյանը ոչ-ոքի էր խաղացել Դին Լիրենի հետ, երկրորդում՝ Շաքրիար Մամեդյարովի:
14 տուրերի ընթացքում շախմատիստները միմյանց հետ կխաղան երկու անգամ` սպիտակ և սև խաղաքարերով: Գրոսմայստերները կունենան 4 հանգստյան օր: Հաղթողն իրավունք կստանա մրցամարտ անցկացնել աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ` նոյեմբերի 9-28-ը՝ Լոնդոնում: