Պետեր Չեխը՝ ռեկորդակիր (տեսանյութ, լուսանկար)
Video«Արսենալ»-ը Անգլիայի առաջնության 30-րդ տուրում երեք անպատասխան գնդակ է ուղարկել «Ուոթֆորդ»-ի դարպասը:
Այս խաղը լոնդոնյան թիմի դարպասապահ Պետեր Չեխի համար դարձավ 200-րդ խաղը, որում դարպասապահը անառիկ է պահվել սեփական դարպասը: Չեխը այս խաղում նաև հետ է մղել 11 մետրանոց հարվածը:
35-ամյա Չեխը դարձավ ԱՊԼ-ի առաջին դարպասապահը, ով նման ցուցանիշ է գրանցում: Այս մասին տեղեկացնում է Sky Sports-ը:
Գործող դարպասապահներից այս ցուցանիշով Չեխին ամենամոտը «Վեսթ Հեմ»-ի դարպասապահ Ջո Հարթն է, ով սեփական դարպասն անառիկ է պահել 122 անգամ: