Մխիթարյանը՝ հաղթանակի մասին (տեսանյութ)
ՍպորտԱնգլիայի առաջնության 30-րդ տուրում «Ուոթֆորդ»-ի նկատմամբ տարած 3:0 հաշվով հաղթանակից հետո Լոնդոնի «Արսենալ»-ի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը խոսել է խաղի մասին:
«Բարդ էր նախորդ երեք խաղերում պարտվելուց հետո, սակայն պետք է ուժ գտնեինք և ցույց տայինք, որ դա պատահականություն էր:
Շնորհակալություն Պետր Չեխին՝ 11 մետրանոցը հետ մղելու համար: Այդ դրվագը կարող էր փոխել խաղի ընթացքը։ Այդ դրվագից հետո մեր վստահությունն ավելացավ եւ խփեցինք նաեւ երրորդ գոլը: Միշտ վայելում եմ Օբամեյանգի հետ խաղալը: Շնորհակալություն նրան գոլիս համար։
Մենք միշտ խաղում ենք երկրպագուների համար։ Շնորհակալություն այն երկրպագուներին, որոնք գալիս են մարզադաշտ ու աջակցում մեզ»,- ասել է Մխիթարյան: