Երկրպագուն սադրել է, իսկ Կարագերը՝ թքել նրա վրա (տեսանյութ)
ՏեսանյութերԱնգլիայի առաջնության 30-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը 2:1 հաշվով հաղթել է «Լիվերպուլ»-ին:
Մերսիսայդցիների նախկին պաշտպան և Sky Sports-ի փորձագետ Ջեյմի Կարագերը «Օլդ Տրաֆորդ»-ից հեռանալիս է եղել, երբ նրան նկատել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի երկրպագուն: Վերջինս սադրել է Կարագերին՝ բղավելով.
«Էյ Ջեյմի, անհաջողակ Ջեյմի: 2:1»: Կարագերի նյարդերը տեղի են տվել և նա թքել է երկրպագուի ուղղությամբ, ով եղել է 14 ամյա դստեր հետ: Այս մասին գրում է Eurosport-ը: