Գնդակային հրաձգության Հայաստանի առաջնությունում լավագույն մարզիկը Լիլիթ Մկրտչյանն է
СпортԳնդակային հրաձգության Հայաստանի առաջնությունում հայտի են բոլոր հաղթողները, իսկ առաջնության լավագույն մարզիկ է ճանաչվել Լիլիթ Մկրտչյանը:
Երևանում տեղի է ունեցել գնդակային հրաձգության մեծահասակների ՀՀ առաջնությունը, որին մասնակցել է 80 մարզիկ՝ Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքներից:
Տղաներից առաջնության հաղթողներ են դարձել Հայկ Բաբայանը (օդամղիչ հրացան 10 մ, 60 կրակոց վարժություն), Նորայր Առաքելյանը (օդամղիչ ատրճանակ 10 մ, 60 կրակոց վարժություն), Հովհաննես Մարգարյանը (վազող թիրախ, 10 մ, 30 + 30 կրակոց վարժություն), Հովհաննես Մարգարյանը (վազող թիրախ, խառը վազք, 10 մ, 2 x 20 կրակոց վարժություն): Աղջիկների մրցապայքարում լավագույններն են Էլմիրա Կարապետյանը (օդամղիչ ատրճանակ 10 մ, 60 կրակոց վարժություն), Մարիամ Միքայելյանը (օդամղիչ հրացան 10 մ, 60 կրակոց վարժություն), Լիլիթ Մկրտչյան (վազող թիրախ, 10 մ, 30 + 30 կրակոց վարժություն), Լիլիթ Մկրտչյանը (վազող թիրախ, խառը վազք, 10 մ, 2 x 20 կրակոց վարժություն):
Առաջնության լավագույն մարզիկ ճանաչված Լիլիթ Մկրտչյանը (նորմալ վազք՝ 562 միավոր, խառը վազք՝ 369 միավոր) արժանացել է Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի նախագահի կողմից սահմանված նվերի և դրամական պարգևի: