00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Ամեն ինչ, միայն՝ ոչ արտահերթ ընտրությունԼեռնագոգում տեղի ունեցած ջրալցման հետևանքով վնասվել է 43 տունԴուք կենսասիրության եւ լավատեսության ուղենիշ եք միլիոնավոր մարդկանց համար. ՀՀ նախագահի ուղերձն ԱզնավուրինԶանգվածային հավաքներին մասնակցած աշակերտին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ հարուցվել է քրգործՆորանշանակ պատգամավորը խուսափում է սեփական կարծիքն արտահայտել«Ոսկին՝ ձեզ, ցիանիդը՝ մե՞զ» Ձեր կյանքի ու գործունեության պատմությունը առավել քան օրինակելի է. Փաշինյանը շնորհավորել է ԱզնավուրինՎահագն Մելիքյանը նշանակվել է Հայաստանի ԱԳՆ գլխավոր քարտուղար «Սասնա Ծռեր» խմբի աջակիցները շարունակում են բողոքի ակցիան Նահապետ Գևորգյանն ԱԱԾ-ից չի վախենում

Կրկին փորձեք. ԱՄՆ-ը չի հավատում իշխանությունների արցունքներին

ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը նոր մանրամասներ է ներկայացրել Հայաստանի Ազգային ժողովի պատվիրակության և ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի անդամների հանդիպումից: Հանդիպման ընթացքում խոսվել է նաև «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի մասին, որի միջոցով Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախումբը փորձում է բարելավել երկու երկրների միջև հարաբերությունները և օգնել Հայաստանին և Արցախին: Մինչդեռ, որքան էլ դրական լինեն պատվիրակության կազմում ԱՄՆ մեկնած Արփինե Հովհաննիսյանի գնահատականները այս այցի կապակցությամբ, փաստ է այն, որ ԱՄՆ-ն չի շտապում վերադարձնել Հայաստանը «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի շահառուների ցանկ: Հայաստանը նախկինում այս ծրագրի շահառու երկրների ցանկում էր, սակայն 2008թ.-ի մարտիմեկյան հայտնի իրադարձություններից հետո ԱՄՆ-ը կասեցրեց այս ծրագիրը Հայաստանում։ Սերժ Սարգսյանն իր իշխանության տասը տարիներին առաջնահերթություն էր դարձրել Հայաստանի մասնակցության վերականգնումն այս ծրագրին, որը, ինչպես երևում է, ոչ մի կերպ չի ստացվի։ 2008 թ. մարտի 1-ի դեպքերից հետո ՀՄՀ-ի ծրագրերի իրականացումը ամբողջովին չդադարեցնելու պատճառն այն է, որ Միացյալ Նահանգների «Հազարամյակի մարտահրավերներ» հիմնադրամը չի ցանկացել իշխանությունների մեղքերի համար ամբողջությամբ պատժել հայ ժողովրդին:
 
Արփինե Հովհաննիսյանն, իբրև ԱԺ փոխնախագահ, պետք է որ քաջատեղյակ լինի՝ կան բազմաթիվ այլ գործոններ, որոնք բացասական ազդեցություն են ունեցել «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի իրականացման վրա։ Հետևաբար, եթե ակնկալում ենք դրական քայլեր ամերիկյան կողմից, ապա պետք է առնվազն մեկ քայլ անենք մեր կողմից՝ ուղղված այդ խոչընդոտների վերացմանը: Առաջին խոչընդոտը շահերի բախումն էր։ Որպես ծրագիրը վերահսկող մարմնի՝ շահառուների խորհրդի անդամներ, իրավունք չունեն մասնակցելու ծրագրի կատարման համար հայտարարված մրցույթին, սակայն նրանցից ոմանք, ովքեր ունեին իրենց բիզնեսը, դիմում էին և շահում մրցույթում: Երկրորդ խոչընդոտն այն է, որ ՀՀ-ն չապահովեց Հիմնադրամի 6 չափորոշիչները՝ քաղաքական ազատություն, տնտեսական զարգացում և այլն։ 2017թ.-ի համար Հայաստանը 20-ից 14 ցուցանիշով դրական գնահատվեց, որից մեկը «քաղաքացիական ազատություններ» ցուցանիշն էր, բայց մնացյալ 6 բացասական գնահատված ցուցանիշների մեջ մտնում էր նաև կոռուպցիայի ցուցանիշը, որի դեպքում Հայաստանը չկարողացավ հաղթահարել կորպորացիայի կողմից սահմանված շեմը։ Միջինից ցածր եկամուտ ունեցող երկրների կեսից ավելիի մոտ կոռուպցիայի ցուցանիշը պետք է ավելի վատ լիներ, քան Հայաստանի ցուցանիշը, սակայն Հայաստանի դեպքում 52%-ը այդ երկրներից կոռուպցիայի դեպքում ավելի լավ ցուցանիշ ուներ, և այս առումով Հայաստանը նրանցից հետ է մնում:
 
Տարօրինակ զուգադիպությամբ, Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցությունն օրերս կողմ քվեարկեց «Ելք» խմբակցության «Մարտի 1-2-ի իրադարձությունների» վերաբերյալ հայտարարության նախագիծը ԱԺ լիագումար նիստի օրակարգ ընդգրկելու հարցին։ Փետրվարի 21-ին ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը բացասական եզրակացություն էր տվել «Ելք»-ի այս հայտարարության նախագծին։ Նախագծով դատապարտվում է 2008թ․ մարտի 1-ի իրադարձությունները, իրավապահներից պահանջվում է սեղմ ժամկետում բացահայտել ու պատասխանատվության ենթարկել Մարտի 1-ի սպանությունների կազմակերպիչներին, առաջարկվում է արժանապատիվ փոխհատուցում տրամադրել Մարտի 1-ի զոհերի ընտանիքներին ու վիրավորներին։ Դժվար է պատկերացնել, որ իշխանությունները իրապես մտադրվել են լուրջ քայլերի գնալ, սակայն ապրիլից հետո ֆինանսական ռեսուրսի պակասը էլ աելի զգայուն է դառնալու, և Սերժ Սարգսյանին օդի ու ջրի պես անհրաժեշտ է լինելու նման ծրագրերին Հայաստանի մասնակցությունը: Ինչ կշահի դրանից Հայաստանը՝ դժվար չէ կռահել, գլխավոր շահող կողմը լինելու է օրվա իշխանությունը և հենց դա է պատճառը, որ ամերիկյան կողմը չի շտապում կանաչ լույս վառել ՀՀ առջև: Կօգնի՞ արդյոք Մարտի 1-ի հետաքննության իմիտացիան՝ համոզել ԱՄՆ-ին՝ ՀՀ իշխանությունների անկեղծության մեջ…
 
Ստելլա Խաչատրյան
դիտվել է 3318 անգամ
Լրահոս
22 Մայ
Ամեն ինչ, միայն՝ ոչ արտահերթ ընտրությունԼեռնագոգում տեղի ունեցած ջրալցման հետևանքով վնասվել է 43 տունԴուք կենսասիրության եւ լավատեսության ուղենիշ եք միլիոնավոր մարդկանց համար. ՀՀ նախագահի ուղերձն ԱզնավուրինԶանգվածային հավաքներին մասնակցած աշակերտին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ հարուցվել է քրգործՆորանշանակ պատգամավորը խուսափում է սեփական կարծիքն արտահայտել«Ոսկին՝ ձեզ, ցիանիդը՝ մե՞զ» Ձեր կյանքի ու գործունեության պատմությունը առավել քան օրինակելի է. Փաշինյանը շնորհավորել է ԱզնավուրինՎահագն Մելիքյանը նշանակվել է Հայաստանի ԱԳՆ գլխավոր քարտուղար Վահե Տեր-Մինասյանը նշանակվել է առողջապահության նախարարի խորհրդական«Սասնա Ծռեր» խմբի աջակիցները շարունակում են բողոքի ակցիան Նահապետ Գևորգյանն ԱԱԾ-ից չի վախենումՀրաձգության աշխարհի գավաթի խաղարկությունում Հայաստանը կունենա երեք մասնակից Արայիկ Հարությունյանը նոր տեղակալներ ունիՄուշեղ Ղազարյանն ազատվեց ԱԻՆ Փրկարար ծառայության տնօրենի պաշտոնիցՆախիջևանի հատվածում իրականացվում են աշխատանքներ, որոնք կարող են հանգեցնել զոհերիԴավիթ Սանասարյանը չի խախտել իր խոստումըԿադրային ջարդ ՊԵԿ-ումՆախագահը Ոստիկանության պետի տեղակալ է նշանակելՃանապարհը Ղարաբաղի հետ ուղիղ բանակցելն է․ Տիգրան ԲալայանՄիհրան Պողոսյանը չի՞ վախենում ճաղերի հետևում հայտնվելուցԹող ԱԱԾ-ն հրապարակի էդ անունները, ավելի լավ. Սեյրան Սարոյան (տեսանյութ)1-16 թեժ գծով զինվորները կարող են ահազանգել զորամասում կատարվող ապօրինությունների մասինԱվտովթար Լոռու մարզում. ՀՀ ՊՆ N զորամասի ծառայողը Opel-ով հայտնվել է ձորակում. կա վիրավորCNN-ը հաղորդում է նկարահանել Հայաստանի մասին (տեսանյութ) Վերջ կոռուպցիային. կարող եք դիմել անձամբ Առողջապահության նախարարին«Ես չեմ վախենում մահից, ես պարզապես երջանիկ եմ, որ ապրում եմ, տեսնում եմ, լսում եմ...». Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է Աստղագուշակ՝ մայիսի 22-ի համարՊարզվում են Ավանում տեղի ունեցած բռնությունների մասնակիցներըՄեկնարկել է ԱԺ քառօրյան. ՈւՂԻՂՕրվա խորհուրդը«Ժողովուրդ». ՍԴ անդամի թեկնածու կառաջադրվի՞ «Իրատես». Արտահերթ ընտրությունները` «բորդյուրի՞ն»«Փաստ». Եղած–չեղածը վաճառել են«Ժողովուրդ». Տնտեսության ոլորտներում ետընթաց է գրանցվել«Իրատես». Անում է ամեն ինչ, որ իր անունը որեւէ կերպ չկապվի Փաշինյանի կառավարության հետ «Ժամանակ». Կարեն Կարապետյանի և Սամվել Կարապետյանի միջև սև կատու է անցել«Ժողովուրդ». ԵՊՀ ռեկտորը հրաժարական կտա՞«Ժողովուրդ». Ովքեր են եղել ձայնային նռնակ կիրառողները«Ժամանակ». Հնարամիտ շաքարի արքան«Փաստ». Շմայ­սը հե­ռա­ցել է Հա­յաս­տա­նից«Հրապարակ»․ Սակագների իջեցում սպասվո՞ւմ է«Հրապարակ»․ Նոր սկանդալ է հասունանումՀերթական առողջարանը մեր «հարուստ» առողջապահական բյուջեում. կենացները քաղցրանում են Երկրպագուները դիմավորել են Ժորդի Ժոաո Մոնրոյ Արարատին (լուսանկարներ)«Գոլդեն Սթեյթ»-ի հաղթանակն ու օրվա լավագույն դրվագները (տեսանյութ)Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսն այցելել է Գարեգին Չուգասզյանին (լուսանկար) Բուլղարիան ներկայացնող հայ ըմբիշը հաղթել է ադրբեջանցուն և դարձել չեմպիոն (տեսանյութ)Ազգ-բանակը կենսական անհրաժեշտություն էՋուր չի լինելու Փաշինյանն անդրադարձել է զինված ուժերի գլխավոր շտաբի պետի փոփոխության մասին հարցին
Ամենադիտված