BlackBerry-ն մեղադրել է Facebook-ին, սակայն Facebook-ը «մտադիր է պայքարել»
BlackBerry ընկերությունը Facebook-ին մեղադրում է մտավոր սեփականության գողության մեջ: Այս մասին տեղեկացնում է record.net-ը։
BlackBerry-ն պնդում է, որ Facebook-ն օգտագործում է իր տեխնոլոգիաները WhatsApp-ի, Instagram-ի և Messenger-ի ներսում:
Ըստ ներկայացված հայցի, BlackBerry-ն մեղադրում է Facebook-ին պատենտավորման իրավունքի խախտման մեջ: BlackBerry-ի ներկայացուցիչների խոսքով, Facebook-ը ստեղծել է բջջային հաղորդակցության ծրագրեր, որոնք ներառում են իրենց նորարարությունները: Ընկերությունը նաև պնդում է, որ Facebook-ն օգտագործում է իրենց IP-ն:
Facebook-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Պոլ Գրիալի հայտարարության մեջ ասվում է, որ իրենք հրաժարվում են պահանջներից և պատրաստ են պայքարել:
Անցյալում Facebook–ը կրկնօրինակել է մի շարք ծրագրերի հատկություններ ևս`Foursquare, Snapchat և այլն:
BlackBerry-ն նաև նշել է, որ Facebook-ի հետ բանակցությունները արդեն մի քանի տարի է ինչ շարունակվում են։