Եվգենյա Մեդվեդևան բաց կթողնի աշխարհի առաջնությունը
СпортՓհենչհանում տեղի ունեցած Օլիմպիական խաղերի կրկնակի արծաթե մեդալակիր, ռուսաստանցի Եվգենյա Մեդվեդևան չի մասնակցի Միլանում կայանալիք աշխարհի առաջնությանը` ոտքի վնասվածքի պատճառով:
Այս մասին տեղեկացնում է fsrussia.ru-ն: Օլիմպիական խաղերից հետո մարզուհու մոտ ոտնաթաթի շրջանում ցավն ավելի է ուժեղացել:
18-ամյա Մեդվեդևային կփոխարինի Ստանիսլավա Կոնսատնտինովնան:
Մրցաշարը տեղի կունենա մարտի 21-25-ը: