Թրամփն աշխատանքից ազատել է Ռեքս Թիլերսոնին. փոխարինողն արդեն հայտնի է
USAԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն աշխատանքից ազատել է Պետդեպի ղեկավար, երկրի արտաքին գործերի նախարար Ռեքս Թիլերսոնին: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Դոնալդ Թրամփը:
Նա նաեւ հայտնել է, որ Թիլերսոնին կփոխարինի Կենտրոնական հետախուզության վարչության պետ Մայք Պոմպեոն:
Նշենք, որ Ռեքս Թիլերսոնը Միացյալ Նահանգներում չէ: Այսօր ավարտվում է նրա շրջագայությունը աֆրիկյան երկրներում: