Նախքան ասելը, որ ՀԱՊԿ-ը պարտավոր է սահմանել իր պատասխանատվության գոտին, պետք է սահմանել ՀՀ սահմանները, ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ մեկնաբանելով ՀԱՊԿ-ի վերաբերյալ Երևանի պահանջները։ Նա ուշադրություն է հրավիրել Հայաստանի իշխանությունների հայտարարության վրա՝ Ալմա-Աթայի հռչակագրի շրջանակներում 1991 թվականի սահմանները հարգելու պատրաստակամության մասին, ինչն իբրև թե նշանակում է, որ «Արցախը գտնվում է Ադրբեջանի կազմում»։ «Բայց դրան զուգահեռ ստեղծեցին սահմանազատման հանձնաժողով։ Միաժամանակ, Նիկոլ Փաշի...
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում, դեպքի ներկայացված նկարագրությունները բացարձակ մտացածին են։ Անձին պատգարակով շտապօգնությանը մոտեցնելու կադրերի հրապարակումը՝ խոշտանգման մասին անհիմն գրառումով, առանց որևէ փաստի ներկայացման, խոշտանգման փաստարկում չեն կարող լինել։ Տեղի է ունենում պարզ մանիպուլյացիա, որը ծառայեցվում է որպես պաշտպանության տակտիկա։ Դրա ամբողջ իմաստը, առաջ ընկնելով, իրականություն...
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ապրիլի 18-ին 2 նոր որոշում է ստորագրել, որոնցից մեկով Անի Բաբայանին 2024 թվականի ապրիլի 18-ից ազատել է իր օգնականի պաշտոնից և մեկ այլ պաշտոնի նշանակել։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 14-րդ մասով՝ 1. Անի Բաբայանին 2024 թվականի ապրիլի 19-ից նշանակել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խորհրդական»,-նշվում է որոշման մեջ։ Նշենք, որ Բաբայանը փոխվարչապետի օգնականի պաշտոնը զբաղեցնում է 2018 թ. հունիսի 8-ից։
Մայր Աթոռը դեմ չի լինի անգամ, եթե հաղորդումը հեռարձակվի ուղիղ եթերի ռեժիմով։ Անդրադառնալով Պետրոս Ղազարյանի հեռակա հրավերին՝ Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի պատասխանատու Եսայի քահանա Արթենյանը արձագանքել է․ «Պետրոս Ղազարյանի ֆեյսբուքյան էջից տեղեկացա, որ իմ պարզաբանմանն ի պատասխան ինձ հրավիրել է իր հաղորդմանը հյուր: Որոշ թյուրընկալումներ բացառելու համար ցանկանում եմ վերստին շեշտել, որ Հանրային հեռուստաընկերությունը խուսափել է ոչ թե անձամբ ինձ, այլ առհասարակ եկեղեցականներին առիթ ընձեռել մասնակց...
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ վերջին 30 տարում մենք տարածաշրջանում ապրել ենք «բեսպրեդելի» պայմաններում, ու եկել է ժամանակն այն ավարտելու, օրենքի գերակայություն հաստատելու ոչ միայն մեր երկրում, այլև տարածաշրջանում։ «Բեսպրեդելի» ավարտը նա տեսնում է նրանում, որ նույն տավուշցիները պետք է ուրախանան, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է և ասեն «վայ, ինչ լավ ա, որ 50 մետր էն կողմ Ադրբեջանն ա, մենք էնտեղ առևտուր կանենք, մենք էնտեղ տնտեսություն կկառուցենք»: Փաշինյանին առանձնապես չի հետաքրքրում,...