«Ուրարտու»-ն առաջին հաղթանակն է տոնել միջազգային մրցաշարում
SportԵրևանի «Ուրարտու» բասկետբոլային ակումբն առաջին հաղթանակը տոնեց «Երևան-2800» միջազգային մրցաշարում:
Մոսկվայի «Գազպրոմ Մոսկովսկի» ակումբը 79-71 հաշվով առավելության հասավ Թբիլիսիի «Հունդայի» ակումբի նկատմամբ: Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց Սերգեյ Բիկովը (Գազպրոմ Մոսկովսկի), ով վաստակեց 22 միավոր:
Երևան-2800-ի շրջանակներում Երևանի «Ուրարտու»-ն 79-67 հաշվով առավելության հասավ Թեհրանի «Արարատ»-ի նկատմամբ: Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց Դրո Տեր-Ղուկասյանը (Արարատ), ով վաստակեց 29 միավոր: Մարտի 14-ին, ժամը 17:00-ին, Մոսկվայի «Գազպրոմ Մոսկովսկի»-ն ուժերը կչափի Թեհրանի «Արարատ»-ի հետ, իսկ «Ուրարտու»-ն ժամը 19:00-ին կընդունի Թբիլիսիի «Հունդայի» ակումբին:
Լուսանկարը՝ Armsport-ի: