Այս պարտությունն աշխարհի վերջը չէ. Մոուրինյու (տեսանյութ)
Video«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն խոսել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում կրած պարտության և պայքարը լքելու մասին:
«Այս պարտությունն աշխարհի վերջը չէ: Առաջին իսկ րոպեից փորձեցինք ագրեսիվ գործել: Միշտ կարևորել եմ խաղերում խփված առաջին գոլը ոչ միայն խաղի ելքի տեսանկյունից, այլ նաև հանդիպման ընթացքի ազդեցության տեսանկյունից: Սա ֆուտբոլ է, այստեղ լինում են նման բաներ: Վաղը նոր օր կլինի, իսկ հաջորդ օրը կլինի նոր խաղային օր:
Ուրախ եմ որ խուտբոլիստները չթաքցրեցին իրենց տխրությունը, բայց մենք դրամայի ժամանակ չունենք»- ասել է Մոուրինյուն:
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը 1:2 հաշվով պարտվել է «Սևիլյա»-ին: