Անգելա Մերկելը 4-րդ անգամ ընտրվեց Գերմանիայի կանցլեր (տեսանյութ)
VideoԲունդեսթագի պատգամավորները մարտի 14-ին Քրիստոնեադեմոկրատական միության առաջնորդ Անգելա Մերկելին ընտրել են Գերմանիայի կանցլեր: Այդ մասին հայտնել են գերմանական ԶԼՄ-ները: Բունդեսթագում կայացած քվեարկության ընթացքում նրա թեկնածությոնը պաշտպանել են Բունդեսթագի 364 պատգամավորներ, «դեմ» Է քվեարկել 315 խորհրդարանական: Եվս ինը պատգամավորներ ձեռնպահ են մնացել, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: