00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Ռուսաստան-Եգիպտոս` 3:1 (տեսանյութ, լուսանկարներ)Սենեգալի հավաքականը հաղթեց (տեսանյութ)Արարատի մարզում վթարի է ենթարկվել զինվորական «Ուրալ» . կա 5 վիրավորՀնդիկ արքայազնից մինչև հաղորդավար. Մեսսին` նոր գովազդում (տեսանյութ, լուսանկարներ)10 հոգով մնացած Կոլումբիան պարտվեց Ճապոնիայից (տեսանյութ)Գործը հասավ Աբրահամյանի և Սարգսյանի հավատարիմ կադրինԴոն Պիպոն կալանավորվեց Ուրախ կլինեմ, որ «օֆշորի գործը» վերաբացվի. Միհրան Պողոսյան (տեսանյութ)Թուրքիան սիրիական Մանբիջից հետո, հնարավոր է՝ գործողություններ իրականացնի նաև այլ վայրերում Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել

ՀՀ քրեական նոր օրենսգրքի մշակման համար Հայաստանը ԵՄ-ից ստացել է 900 հազար եվրոյի աջակցություն

Եվրոպական միության համար կարևոր է անցումային փուլում գտնող Հայաստանին աջակցելը: Մարտի 14-ին ՀՀ քրեական օրենսգրքի նախագծի վերաբերյալ կլոր սեղան-քննարկման ժամանակ նշեց ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին:
 
«Եվրամիությունը ֆինանսական աջակցություն է տրամադրում այս ծրագրին` 900 հազար եվրոյի չափով: Այսօրվա միջոցառումը կարևոր է Եվրամիության համար: Հայաստանին աջակցելը մեզ համար բացարձակապես առաջնահերթ խնդիր է: Հայաստանը շատ կարևոր անցումային փուլում է գտնվում, որը կապված է մի շարք կարևոր նախաձեռնությունների հետ, մասնավորապես`Հայաստանում բարեփոխումները խորացնելու ուղղությամբ:
 
Արդարադատության նախարարությունը շատ կարճ ժամանակահատվածում մի շարք կարևոր նախագծեր է մշակել և, կարծում եմ, նրանք իրենց գործը արդյունավետ կատարել են: Եվրամիության ներկայացուցիչների և անդամ պետությունների դեսպանների հետ հանդիպումների ժամանակ մենք միշտ շեշտում ենք, որ դատաիրավական բարեփոխումները առաջնային են բարեփոխումների ցանկում, և մենք ամեն ինչ անում ենք այդ հարցում Հայաստանի իշխանություններին աջակցելու համար»,- ընդգծեց Սվիտալսկին:
 
Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովայի խոսքով` ՀՀ Քրեական նոր օրենսգրքի ընդունումը Հայաստանի պարտավորությունների շարքում է Եվրախորհրդի անդամ դառնալուց ի վեր:
 
«Այդ ընթացքում բազմաթիվ փոփոխություններ են կատարվել գործող Քրեական օրենսգրքում: Եվրախորհուրդը տարբեր դրույթների վերաբերյալ բազմաթիվ խորհդակցություններ է անցկացրել Քրեական օրենսգրքի նախագծի հետ աշխատող խմբի հետ»,- ասաց Վուտովան:
 
Մարտի 14-ին կազմակերպվել էր կլոր սեղան-քննարկում, որի ընթացքում շահառուների լայն շրջանակներ հնարավորություն ունեցան քննարկել ՀՀ Քրեական օրենսգրքի նախագծին առնչվող մի շարք հարցեր, ինչպես նաև հանդես գալ առաջարկներով: Այս կարևոր նախաձեռնության շնորհիվ միջոցառման մասնակիցները և ՀՀ քրեական օրենսգրքի նախագծի մշակմամբ զբաղվող աշխատանքային խմբի անդամները արդյունավետ քննարկումներ ծավալեցին ԵԽ միջազգային փորձագետների հետ: Քննարկման մասնակիցները բարձրացրեցին կարևորագույն հարցեր և հանդես եկան կոնկրետ առաջարկներով` ՀՀ Քրեական օրենսգրքի նախագծի որոշ հակասական դրույթները Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքին համապատասխանեցնելու նպատակով: Այսպիսով , կնվազեցվի տարաբնույթ մեկնաբանությունների հավանականությունը, ինչը կարող է հանգեցնել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով նախատեսված իրավունքների ոտնահարման:
 
Կլոր սեղան-քննարկումը կազմակերպվել էր «Աջակցություն Հայաստանում քրեական արդարադատության համակարգի բարեփոխումներին և պայքար վատ վերաբերմունքի և անպատժելիության դեմ» ծրագրի կողմից, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի Գործընկերության հանուն լավ կառավարման կառուցակարգի շրջանակներում:
դիտվել է 658 անգամ
Լրահոս
20 Հուն
Ռուսաստան-Եգիպտոս` 3:1 (տեսանյութ, լուսանկարներ)Ճապոնիան 200 նոր ավտոմեքենա է նվիրաբերել Հայաստանին Կստեղծվի կաթի մթերման խնդիրներն ուսումնասիրող միջգերատեսչական հանձնաժողով Նազենի Հովհաննիսյանը՝ կարմիր շքեղ զգեստով (լուսանկարներ) Չարենցը հայ ժողովդի երգիչն էր. Երևանում Եղիշե Չարենցի մեծարման երեկո անցկացվեց Հայաստանի հետ հարաբերությունները նպատակ ունեն նպաստել ժողովրդավարության զարգացմանն ու կայուն տնտեսական աճին. ԵՄ Նեյմարը վնասվածք է ստացել Նախկին պաշտոնյաները հեռու են փախելՄանվել Գրիգորյանը կալանավորվեցՀովիկ Մուսայելյանը Հայաստանում բարձր տեխնոլոգիաների զարգացմանն այլընտրանք չի տեսնում Աննա Հակոբյանը հիմնադրել է «Իմ քայլը» հիմնադրամը Հայաստանի ու Արցախի իշխանությունների միջև ձևավորվել է փոխվստահության բարձր մակարդակ. Արայիկ Հարությունյան Ռուսաստան-Եգիպտոս. մեկնարկային կազմերը հայտնի են «Գազպրոմ Արմենիա»-ն հայտարարել է սոցիալապես անապահով խավի համար գազի գինը նվազեցնելու մասին ԵՄ-ն անցած 4 տարիների ընթացքում Հայաստանին տրամադրել է 120 միլիոն եվրոյի աջակցություն Սենեգալի հավաքականը հաղթեց (տեսանյութ)Ոստիկանության պետը սպայական առաջին ուսադիրներ հանձնեց ոստիկաններին (տեսանյութ, լուսանկարներ) Արտակ Զեյնալյանը հանձնարարել է միջոցներ ձեռնարկել ՔԿՀ-ներում ներքին կանոնակարգի պահանջները պահպանելու ուղղությամբ Պոպուլիստական խոսքը բոլորի մոտ լավ ա ստացվում, թե բա «Եկել եմ սյունեցու պատիվը վերականգնելու»Սոլակ համայնքի ղեկավարը հրաժարականի դիմում է ներկայացրել Քննչական կոմիտեն պարզում է մանկահասակ երեխայի մահվան պատճառը. ստացվել է մահվան մասին բժշկական վկայականը Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Լիբանանի դեսպանին Ինչով զբաղված է կառավարությունը, ուղղակիորեն կապ ունի տնտեսության և տնտեսական աճի հետԴավիթ Տոնոյանն ու ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը քննարկել են առաջնագծում տիրող իրավիճակը Ռուսաստանը Հայաստանին գերհզոր կործանիչներ կմատակարարիԶբոսաշրջիկը գրազով իջել է շենքի պատի վրայով (տեսանյութ) Հարություն Հարությունյանը և Արտակ Հերիքյանը լքել են Հ1-ը Փաշինյանը լիահույս է՝ առաջիկայում կառավարման համակարգում կանանց ներգրավվածությունը կմեծանա «Գնամ թրեք ձայնագրեմ Մոսկվայի մասին ու այն կոչեմ «Սոբյանին»». Թիմաթի (լուսանկարներ) Սուրեն Պապիկյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել մարզպետների մասնակցությամբ Կարեն Ասրյանի հուշամրցաշարին կմասնակցեն 76 շախմատիստներԱրարատի մարզում վթարի է ենթարկվել զինվորական «Ուրալ» . կա 5 վիրավորՀնդիկ արքայազնից մինչև հաղորդավար. Մեսսին` նոր գովազդում (տեսանյութ, լուսանկարներ)10 հոգով մնացած Կոլումբիան պարտվեց Ճապոնիայից (տեսանյութ)Գործը հասավ Աբրահամյանի և Սարգսյանի հավատարիմ կադրինԴոն Պիպոն կալանավորվեց Քնեցրել են աշխարհի ամենատարեց օրանգուտանին (տեսանյութ) Ուրախ կլինեմ, որ «օֆշորի գործը» վերաբացվի. Միհրան Պողոսյան (տեսանյութ)«Ատլետիկո»-ն երկարաձգել է պայմանագիրը Գրիզմանի հետԹուրքիան սիրիական Մանբիջից հետո, հնարավոր է՝ գործողություններ իրականացնի նաև այլ վայրերում Խաղալ ֆուտբոլ համաշխարհային աստղերի հետ. «Երևան»-ը սկսում է հայտերի ընդունելություն (տեսանյութ)Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվելԹռիչքի ժամանակ այրվել է Սաուդյան Արաբիայի թիմի ինքանաթիռի շարժիչը (տեսանյութ)Հյուսիսային պողոտայից առևանգված երեխան վերադարձվել է մորը (տեսանյութ) «Լուսավոր Հայաստան»-ն աջակցելու է կառավարությանը կուտակայինի հարցում Քոչարյանի գրասենյակն արձագանքել է նրան Գյումրիի պատվավոր քաղաքացու կոչումից զրկելուն Սեյրան Օհանյան. «Ես տեղյակ չեմ եղել՝ ինչպես է զինվորին հասանելիք սնունդը և հագուստը հայտնվել Մանվել Գրիգորյանի մոտ» Փաշինյանի վճռական գրոհը ԱԺ-ումԱտոմ Ջանջուղազյանը ԱԺ-ին ներկայացրեց կուտակային կենսաթոշակների մասին օրենքում փոփոխությունների նախագիծը Կարեն Աղամյանը ցանկանում է ցմահ ղեկավարել նկարիչների միությունը
Ամենադիտված