00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Բրազիլիան չհաղթեց Շվեյցարիային (տեսանյութ)Գերմանիայի հավաքականը պարտվեց (տեսանյութ, լուսանկարներ)Որոշվել է կասեցնել «Շիրակ»-ի անդամությունը ՀՖՖ-ինՌԴ ՊՆ-ն հրապարակել է «Իսկանդեր» բալիստիկ հրթիռի արձակման տեսանյութը Կոստա Ռիկա-Սերբիա 0:1 (տեսանյութ, լուսանկարներ)Անտարկտիդայի սառույցը հալչում է ռեկորդային արագությամբ (տեսանյութ)Ինչպես են պատժում խախտում անողներին (տեսանյութ)Սպասվում է անձրեւ, առանձին վայրերում՝ կարկուտ Անհավանական երևույթ. Արենի գյուղում գետի ջուրն ամբողջովին կարմրել է (տեսանյութ, լուսանկարներ)Ուղիղ. Մանվել Գրիգորյանի աջակիցների բողոքի ակցիան դատարանի դիմաց

Ունենալու ենք տրամաբանական, զարգացող և արդար երկիր. ՀՀ վարչապետի ելույթը Լիբանանում

Լիբանան կատարած պաշտոնական այցի շրջանակում վարչապետ Կարեն Կարապետյանը մարտի 13-ի երեկոյան Լիբանանում Հայաստանի Հանրապետության դեսպանությունում հանդիպել է Լիբանանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Վարչապետն իր ելույթում, մասնավորապես, նշել է. 

«Հարգելի՛ հայրենակիցներ, 

Ցանկանում եմ երկու խոսքով ձեզ տեղեկացնել, թե մեր այցի շրջանակում ինչի մասին ենք խոսել, ուր ենք հասել և նաև մի երկու խոսքով ասել՝ ոնց ենք պատկերացնում մենք մեր երկրի վաղվա օրը:

Նախ և առաջ մենք շատ բաց սրտով և շատ առարկայական օրակարգով էինք եկել Լիբանան: Մեր շնորհակալությունն ենք հայտնել և արձանագրել ենք, որ ունենք իրականում բարեկամական, երկար պատմություն ունեցող շատ լավ հարաբերություններ, որ վերջին 25 տարվա՝ Հայաստանի անկախության տարիների ընթացքում մեր քաղաքական շփումները շատ բարձր մակարդակի վրա են: Միևնույն ժամանակ ֆիքսել ենք, որ մեր հարաբերությունների տնտեսական բաղադրիչը չափազանց հեռու է այն ներուժից, որը մեր երկու երկրներն ունեն: Բոլոր հանդիպումների ժամանակ յուրահատուկ նշել ենք մեր հայրենակիցների, մեր համայնքի, մեր քույրերի և եղբայրների դերը, մեծագույն, կրիտիկական դերը, որն իրականում ձևավորում է այսօրվա հայ-լիբանանյան հարաբերությունները: Եվ նույնիսկ նման համեմատություն ենք արել, որ մեր համայնքը, մեր հայրենակիցները՝ լինելով նվիրյալ և պարտաճանաչ քաղաքացիներ Լիբանանում, իրենց կապը Հայաստան հայրենիքի հետ չեն խզում և ինչ-որ առումով դուք էլ եք մեր դեսպանները Լիբանանում և Լիբանանի դեսպաններն են հայկական աշխարհում և Հայաստանում:

Մենք ներկայացրել ենք այն ծրագրերը, որոնցով հնարավոր է գործարար աշխարհը ներգրավել Հայաստան: Մենք մասամբ պատմել ենք այն ծրագրերի մասին, որոնք այսօր իրագործում ենք: Մենք բարեփոխումներ ենք սկսել բառացիորեն բոլոր ոլորտներում՝ կառավարման համակարգ, հարկային, մաքսային, հակակոռուպցիոն, կրթական, առողջապահական, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներ, գյուղատնտեսություն, դատական համակարգ, սնանկացման գործընթաց և այլն: Մեր արտաքին քաղաքականության շնորհիվ մենք Հայաստանում կարողացել ենք ապահովել շատ հետաքրքիր մի հարթակ, որտեղ կարողացել ենք համատեղել գուցե անհամատեղելին. նկատի ունեմ Եվրասիական միությանը մեր անդամակցությունը, Եվրոպական միության հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, Իրանի Իսլամական Հանրապետության հետ մեր բարեկամական հարաբերությունները և բազմաթիվ այլ երկրների հետ, ինչպիսիք են Միացյալ Նահանգները, Կանադան, Ճապոնիան, Նորվեգիան, Շվեյցարիան, արտոնյալ առևտրային ռեժիմները: Դա հնարավորություն է տալիս, տեղակայվելով Հայաստանում, ունենալով ձեռնարկություն, բիզնես Հայաստանում, մտնել շատ ավելի մեծ շուկաներ: Մենք տեղեկացրել ենք նաև, թե այս բարեփոխումների ընթացքում, տնտեսության աշխուժացման ընթացքում ինչ արդյունքներ ենք ունեցել 2017 թվականին: Մենք անցած տարի ունեցել ենք 7.5 տոկոս տնտեսական աճ: Ասեմ, որ այդ թիվն ամենաբարձրն է տարածաշրջանում՝ մոտ 2 անգամ, ամենաբարձրն է Եվրասիական միության, ԱՊՀ երկրների հետ համեմատ, երբ աշխարհով մեկ միջին տնտեսական աճը գնահատվում է 3-3.1 տոկոս: Անցած տարի մենք ունեցել ենք արտահանման աճ՝ 25.2 տոկոս, արդյունաբերության աճ՝ 12.6 տոկոս, ներմուծման աճ, արտաքին առևտրաշրջանառության  աճ: Մակրոտնտեսական առումով մենք իրականում ապահովել ենք թվեր, որոնք այսօրվա իրավիճակի մեջ լավագույնն են, լավագույններից են: Բայց դրանք դեռ բավարար չեն, որպեսզի բոլոր այն խնդիրները, որոնք ծառացած են մեր երկրի առջև՝ սոցիալական և այլն, միանգամից լուծենք: Այն տնտեսական քաղաքականությունը, որը մեր կառավարությունն այսօր վարում է, ցույց է տալիս, որ մենք ճիշտ ուղու վրա ենք: Վստահ ենք, որ մոտակա 3-4 տարում մենք ունենալու ենք հաստատական տնտեսական աճ, և այն բարեփոխումները, որոնք ես մասամբ ներկայացրեցի, լինելու են շարունակական:

Բայց ամենամեծ սպասելիքը կամ մեր պատրաստակամությունը, անելիքը, որ ունենք, հետևյալն է. ամբողջ աշխարհը կանգնած է շատ հետաքրքիր մարտահրավերների առջև: Մարտահրավերներից հիմնականը ես կընդգծեի հետևյալները. կարճ հեռանկարով կառավարոմը, ընտրովի պաշտոնը, հեռուստաէկրանի առջև ռեգուլյար հաշվետվություն տալը և պոպուլիզմը բերել են նրան, որ կառավարելիությունը դարձել է շատ կարճ ժամանակահատվածի համար, և այն, ինչը կարճ ժամանակահատվածի համար հաճելի է կամ ցանկալի, փաստ չէ, որ երկարատև լավն է: Աշխարհն այնքան արագ է փոխվում, որ տնտեսագիտությունը և կառավարման գիտությունը չեն հասցնում այդ ամենի հետևից ընկնել:

 Մենք՝ հայերս, թռիչքային աճ ապահովելու ունիկալ հնարավորություն ունենք՝ նշված 3-4 տարիների ընթացքում ունենալով հաջողություններ և տնտեսական կարճատև հաղթանակներ՝ երկարատև ռեֆորմներ պետք է անենք, որով կապահովենք մեր երկրի շատ  կայուն, երկարատև աճը: Ավելի քան համոզված եմ, որ մենք ունենք մեծ ներուժ՝ ի դեմս ձեզ՝ մեր հայրենակիցների: Ես չգիտեմ որևէ հայ գործչի կամ որոշում կայացնող մարդու, ով դա չի ֆիքսում, և դա անում է անկեղծ: Բայց պետք է ֆիքսենք, որ մենք այդ ներուժն օգտագործում ենք ոչ այնքան լավ, որքան կարող ենք: Հայաստանի Հանրապետության բնակչությունը, մեր երիտասարդները շատ մեծ կարիք ունեն շփվելու արժանավոր մարդկանց, ուղի անցած մարդկանց հետ, որպեսզի նրանց աշխարհայացքը փոխանցվի իրենց: Այդ իսկ առումով մեր հայրենակիցները, մեր համայնքները չափազանց կարևոր են, որպեսզի գիտնականը հանդիպի ուսանողի հետ, մշակույթի գործիչը, հոգևոր հայրը, ինժեները, ուսուցիչը, բիզնեսմենը: Մյուս կողմից, ավելի քան վստահ եմ, որ յուրաքանչյուր մարդ, ով իրեն ներքուստ հայ է զգում, չի կարող առանց Հայաստանի ապրել՝ անկախ նրանից, թե ինքն ինչքան ֆինանսապես անկախ է, ինչքան կայացած է, այդ երկրում ինչ սոցիալական կարգավիճակ ունի և ինչ դռներ կարող է բացել, եթե ինքն իրեն հայ է զգում, իր ներքին աշխարհը և հարմոնիան շատ խիստ կապված է նրա հետ, թե ինչպիսին է Հայաստանը: Ցանկանում եմ ձեզ դիմել հետևյալ առաջարկով. վստահ եղեք, որ մենք ունենալու ենք տրամաբանական, զարգացող և արդար երկիր: Այդ երկրի կառուցման մեջ ձեզնից յուրաքանչյուրը կարող է իր մասնաբաժինը բերել: Անպատճառ ուշադրություն դարձրե´ք Հայաստանի վրա, ստեղծե´ք ձեր համար մի անկյուն, նավահանգիստ, մի բան, որը ձեզ վստահություն է տալու: Մենք շատ ուրախ կլինենք ձեզ բոլորիդ տեսնելու Հայաստանում և նաև ուզում եմ հաղորդել մեր ներքին համոզմունքը և վճռականությունը, որ քայլ առ քայլ գնալու ենք դեպի իրականում ամենալավ երկիրը հայերի համար»:

 

դիտվել է 483 անգամ
Լրահոս
18 Հուն
Արագածոտնում վարորդը վրաերթի է ենթարկել երկու երեխայի գրկած կնոջը և դիմել փախուստի. shamshyan.com Բրազիլիան չհաղթեց Շվեյցարիային (տեսանյութ)Վախեցել էի, մտածում էի՝ հիմա կսպանեն. Մոսկվայում սարսափելի վթարի հեղինակը հարցաքննվել է (տեսանյութ)«Դոն Պիպո»-ի քրգործով ձերբակալվել են ևս 4 անձինք՝ ՌԴ քաղաքացիներ. ԱԱԾ ԱԱԾ-ն հրապարակել է Մանվել Գրիգորյանի առանձնատան խուզարկության տեսանյութը Իգոր Մուրադյանը հազվագյուտ քաղաքական վերլուծաբան էր «Ես ձեր եպիսկոպոսը չեմ». Շիրակի թեմի առաջնորդ. Tsayg.am Գերմանիայի հավաքականը պարտվեց (տեսանյութ, լուսանկարներ)Մանվել Գրիգորյանը կմնա անազատության մեջՈրոշվել է կասեցնել «Շիրակ»-ի անդամությունը ՀՖՖ-ինՄենք անակնկալի ենք եկել վարչապետի հայտարարությունից. Մանվել Գրիգորյանի փաստաբան Թալանել են Շշի Մելոյի մեքենանՄանվել Գրիգորյանի գլուխը գնահատել են ադրբեջանցիները, իսկ այսօր նա հայտնվել է ճաղերի հետևում. ազատամարտիկՈրևէ տնօրեն պարտավորություն չունի դպրոցում ունենալ ՀՀ ղեկավարի նկարը․ ԿԳ նախարար Թող հաղթի օրենքըՌԴ ՊՆ-ն հրապարակել է «Իսկանդեր» բալիստիկ հրթիռի արձակման տեսանյութը Կոստա Ռիկա-Սերբիա 0:1 (տեսանյութ, լուսանկարներ)Քիմ Քարդաշյանը՝ ԱՄՆ նախագահ դառնալու մասին (տեսանյութ)Անտարկտիդայի սառույցը հալչում է ռեկորդային արագությամբ (տեսանյութ)Ինչպես են պատժում խախտում անողներին (տեսանյութ)Իգոր Մուրադյանի հուղարկավորությունը կազմակերպելու նպատակով ստեղծվելու է կառավարական հանձնաժողով. ՄիրզոյանՍպասվում է անձրեւ, առանձին վայրերում՝ կարկուտ Անհավանական երևույթ. Արենի գյուղում գետի ջուրն ամբողջովին կարմրել է (տեսանյութ, լուսանկարներ)Ուղիղ. Մանվել Գրիգորյանի աջակիցների բողոքի ակցիան դատարանի դիմաց Կարեն Գրիգորյանը իշխանության ընտրված, լեգիտիմ ներկայացուցիչ է. Արմավիրի մարզպետԴադարեցնում ենք բոլոր տեսակի գործողությունները. Կարեն Գրիգորյան Արա Բաբլոյանը ստացել է Մանվել Գրիգորյանին ձերբակալելու մասին ԱԱԾ գրությունը Փաշինյանն «աշխարհի լավագույն կործանիչներից» մեկի օդաչուի խցիկից լուսանկար է հրապարակել Նիկոլ Փաշինյանի և Բակո Սահակյանի գլխավորությամբ ՊԲ շտաբում տեղի է ունեցել խորհրդակցություն Լարված իրավիճակ ԱԱԾ շենքի մոտ. բախում՝ Մանվել Գրիգորյանի աջակիցների և ոստիկանների միջև (տեսանյութ) Ուղիղ․ Էջմիածնի քաղաքապետին կողմ և դեմ պայքարը շարունակվում է Արմավիրի մարզպետը` Էջմիածնում տիրող իրավիճակի մասին (տեսանյութ)Ուղիղ․ Բողոքի ակցիա ԱԱԾ շենքի դիմաց՝ հաջակցություն Մանվել Գրիգորյանի «Երևան» հիմնադրամի տնօրեն Աշոտ Ղազարյանն ազատ է արձակվելԷջմիածնի քաղաքապետն իր աջակիցների հետ գիշերել է հրապարակում Մահացել է Իգոր ՄուրադյանըՆիկոլ Փաշինյանն ու Բակո Սահակյանը զբոսնել են գիշերային ՍտեփանակերտովՕրվա աստղագուշակՕրվա խորհուրդըՅուրգեն Կլոպի հանգիստը Ֆրանսիայում (լուսանկարներ)Թշնամուն ուրախանալու առիթ չտանք. ԵԿՄ հայտարարությունը Խորվաթիա-Նիգերիա` 2:0 (տեսանյութ, լուսանկարներ)Արման Թաթոյանն այցելել է ԱԺ ձերբակալված պատգամավոր Մանվել Գրիգորյանին Ոստիկանությունը «ահագին բիրտ մեթոդներով» հեռացրել է Մանվել Գրիգորյանի կողմնակիցներին. Hraparak.am«Թուրքը հիմա տեսնում, խնդում է. ամո՛թ բոլորին». գեներալ Մանվելի մեծ թվով կողմնակիցներ նստացույց են սկսել ԱԱԾ-ի դիմաց Ադրբեջանական մամուլը ցնծության մեջ է ընկել գեներալ Մանվելի ձերբակալության լուրիցՄանվել Գրիգորյանը չի ընդունում մեղադրանքը և ընկճված չէ. Էդուարդ Շարմազանովը տեսակցել է պատգամավորին Տեսանյութ. բացահայտվել է 20 մլն դրամի յուրացման դեպք Մենք արժանի էինք հաղթանակի. Մեսսի Շարմազանովն ու Բաղդասարյանն ԱԱԾ-ում տեսակցում են ձերբակալված Մանվել Գրիգորյանին
Ամենադիտված