00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Բրազիլիան չհաղթեց Շվեյցարիային (տեսանյութ)Գերմանիայի հավաքականը պարտվեց (տեսանյութ, լուսանկարներ)Որոշվել է կասեցնել «Շիրակ»-ի անդամությունը ՀՖՖ-ինՌԴ ՊՆ-ն հրապարակել է «Իսկանդեր» բալիստիկ հրթիռի արձակման տեսանյութը Կոստա Ռիկա-Սերբիա 0:1 (տեսանյութ, լուսանկարներ)Անտարկտիդայի սառույցը հալչում է ռեկորդային արագությամբ (տեսանյութ)Ինչպես են պատժում խախտում անողներին (տեսանյութ)Սպասվում է անձրեւ, առանձին վայրերում՝ կարկուտ Անհավանական երևույթ. Արենի գյուղում գետի ջուրն ամբողջովին կարմրել է (տեսանյութ, լուսանկարներ)Ուղիղ. Մանվել Գրիգորյանի աջակիցների բողոքի ակցիան դատարանի դիմաց

Հայաստանում կարմրուկի 7 դեպք է գրանցվել

Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում Հայաստանի Հանրապետությունում գրանցվել է կարմրուկի 7 բերովի դեպք, որոնց հավանական աղբյուրը Ռուսաստանի Դաշնությունն է: Քաղաքացիներից 6-ը պատվաստված չեն, իսկ մեկը` թերի պատվաստված:  Այս մասին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից:

Նախարարությունը հիշեցնում է, որ ամբողջ աշխարհում կարմրուկի բռնկումները և դրանից մահվան դեպքերը մտահոգության առիթ են: ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի կողմից հրապարակված տեղեկատվության համաձայն՝ Եվրոպայում դիտվում է կարմրուկի համաճարակային իրավիճակի վատթարացում։ 2016 թվականի համեմատությամբ` 2017-ին եվրոպական երկրներում կարմրուկով հիվանդացության ցուցանիշն աճել է 3 անգամ։ Առավել ծանր է համաճարակային իրավիճակը Ռումինիայում, Իտալիայում, Հունաստանում, Գերմանիայում, Ուկրաինայում, Վրաստանում և Ռուսաստանում։

Հայաստանի Հանրապետությունում կարմրուկի և կարմրախտի առումով դեռևս պահպանվում է կայուն համաճարակային իրավիճակ, սակայն հիվանդության պարբերաբար ներկրումը, ինչպես նաև տարիների ընթացքում չպատվաստված կամ թերի պատվաստված անձանց կուտակումը կարող են սպառնալ երկրում հիվանդության հետվերադարձին և վարակի տեղական տարածմանը:

ՀՀ առողջապահության նախարարությունը ևս մեկ անգամ հորդորում է բոլոր չպատվաստված կամ թերի պատվաստված անձանց դիմել տարածքային պոլիկլինիկա և պատվաստվել կարմրուկի դեմ՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ հիվանդները հիվանդության վարակիչ փուլում (մոտ 10 օր՝ ցանի առաջացումից 4-5 օր առաջ և հետո) շփվել են բազմաթիվ քաղաքացիների հետ:

Կարմրուկի կանխարգելման միակ անվտանգ և արդյունավետ միջոցը պատվաստումն է: Միայն ժամանակին և լիարժեք (առնվազն 2 դեղաչափ) իրականացված պատվաստումները կարող են կանխել կարմրուկը և վերջինիս հետևանքով առաջացած բարդությունները:

Հայաստանի Հանրապետությունում վարակիչ հիվանդությունների դեմ իրականացվող պատվաստումների բարձր ցուցանիշներն իրենց անդրադարձն են ունեցել հիվանդությունների էլիմինացման և բացակայության պահպանման հարցում: 1995 թվականից երկրում պոլիոմիելիտի դեպք չի արձանագրվում: 2002 թվականին Հայաստանն՝ ի թիվս եվրոպական տարածաշրջանի երկրների, հռչակվել է որպես պոլիոմիելիտից ազատ երկիր` առ այսօր պահպանելով այդ կարգավիճակը: 1994-1995 թվականներին հանրապետությունում արձանագրված դիֆթերիայի բռնկումից հետո, իրավիճակը կայունացել է և 2000 թվականից դեպքեր չեն արձանագրվում, այն դեպքում, երբ հանրապետության հետ սոցիալ-տնտեսական կապ ունեցող, ինչպես նաև հարևան երկրներում, դեռևս արձանագրվում են դիֆթերիայի հիվանդացման բազմաթիվ դեպքեր` նույնիսկ բռնկումների ձևով: Իսկ վերջին 5 տարվա ընթացքում անգամ եվրոպական մի շարք զարգացած երկրներում դիտվում է հիվանդության հետվերադարձ:

«Եվս մեկ անգամ հորդորում ենք չխուսափել պատվաստումներից: Միայն ժամանակին և լիարժեք պատվաստվելու դեպքում կարող ենք համատեղ պահպանել մեր առողջությունն ու պաշտպանվել հնարավոր հիվանդություններից»,- ասվում է նախարարության հաղորդագրության մեջ:

 

դիտվել է 1050 անգամ
Այս թեմայով
Լրահոս
18 Հուն
Արագածոտնում վարորդը վրաերթի է ենթարկել երկու երեխայի գրկած կնոջը և դիմել փախուստի. shamshyan.com Բրազիլիան չհաղթեց Շվեյցարիային (տեսանյութ)Վախեցել էի, մտածում էի՝ հիմա կսպանեն. Մոսկվայում սարսափելի վթարի հեղինակը հարցաքննվել է (տեսանյութ)«Դոն Պիպո»-ի քրգործով ձերբակալվել են ևս 4 անձինք՝ ՌԴ քաղաքացիներ. ԱԱԾ ԱԱԾ-ն հրապարակել է Մանվել Գրիգորյանի առանձնատան խուզարկության տեսանյութը Իգոր Մուրադյանը հազվագյուտ քաղաքական վերլուծաբան էր «Ես ձեր եպիսկոպոսը չեմ». Շիրակի թեմի առաջնորդ. Tsayg.am Գերմանիայի հավաքականը պարտվեց (տեսանյութ, լուսանկարներ)Մանվել Գրիգորյանը կմնա անազատության մեջՈրոշվել է կասեցնել «Շիրակ»-ի անդամությունը ՀՖՖ-ինՄենք անակնկալի ենք եկել վարչապետի հայտարարությունից. Մանվել Գրիգորյանի փաստաբան Թալանել են Շշի Մելոյի մեքենանՄանվել Գրիգորյանի գլուխը գնահատել են ադրբեջանցիները, իսկ այսօր նա հայտնվել է ճաղերի հետևում. ազատամարտիկՈրևէ տնօրեն պարտավորություն չունի դպրոցում ունենալ ՀՀ ղեկավարի նկարը․ ԿԳ նախարար Թող հաղթի օրենքըՌԴ ՊՆ-ն հրապարակել է «Իսկանդեր» բալիստիկ հրթիռի արձակման տեսանյութը Կոստա Ռիկա-Սերբիա 0:1 (տեսանյութ, լուսանկարներ)Քիմ Քարդաշյանը՝ ԱՄՆ նախագահ դառնալու մասին (տեսանյութ)Անտարկտիդայի սառույցը հալչում է ռեկորդային արագությամբ (տեսանյութ)Ինչպես են պատժում խախտում անողներին (տեսանյութ)Իգոր Մուրադյանի հուղարկավորությունը կազմակերպելու նպատակով ստեղծվելու է կառավարական հանձնաժողով. ՄիրզոյանՍպասվում է անձրեւ, առանձին վայրերում՝ կարկուտ Անհավանական երևույթ. Արենի գյուղում գետի ջուրն ամբողջովին կարմրել է (տեսանյութ, լուսանկարներ)Ուղիղ. Մանվել Գրիգորյանի աջակիցների բողոքի ակցիան դատարանի դիմաց Կարեն Գրիգորյանը իշխանության ընտրված, լեգիտիմ ներկայացուցիչ է. Արմավիրի մարզպետԴադարեցնում ենք բոլոր տեսակի գործողությունները. Կարեն Գրիգորյան Արա Բաբլոյանը ստացել է Մանվել Գրիգորյանին ձերբակալելու մասին ԱԱԾ գրությունը Փաշինյանն «աշխարհի լավագույն կործանիչներից» մեկի օդաչուի խցիկից լուսանկար է հրապարակել Նիկոլ Փաշինյանի և Բակո Սահակյանի գլխավորությամբ ՊԲ շտաբում տեղի է ունեցել խորհրդակցություն Լարված իրավիճակ ԱԱԾ շենքի մոտ. բախում՝ Մանվել Գրիգորյանի աջակիցների և ոստիկանների միջև (տեսանյութ) Ուղիղ․ Էջմիածնի քաղաքապետին կողմ և դեմ պայքարը շարունակվում է Արմավիրի մարզպետը` Էջմիածնում տիրող իրավիճակի մասին (տեսանյութ)Ուղիղ․ Բողոքի ակցիա ԱԱԾ շենքի դիմաց՝ հաջակցություն Մանվել Գրիգորյանի «Երևան» հիմնադրամի տնօրեն Աշոտ Ղազարյանն ազատ է արձակվելԷջմիածնի քաղաքապետն իր աջակիցների հետ գիշերել է հրապարակում Մահացել է Իգոր ՄուրադյանըՆիկոլ Փաշինյանն ու Բակո Սահակյանը զբոսնել են գիշերային ՍտեփանակերտովՕրվա աստղագուշակՕրվա խորհուրդըՅուրգեն Կլոպի հանգիստը Ֆրանսիայում (լուսանկարներ)Թշնամուն ուրախանալու առիթ չտանք. ԵԿՄ հայտարարությունը Խորվաթիա-Նիգերիա` 2:0 (տեսանյութ, լուսանկարներ)Արման Թաթոյանն այցելել է ԱԺ ձերբակալված պատգամավոր Մանվել Գրիգորյանին Ոստիկանությունը «ահագին բիրտ մեթոդներով» հեռացրել է Մանվել Գրիգորյանի կողմնակիցներին. Hraparak.am«Թուրքը հիմա տեսնում, խնդում է. ամո՛թ բոլորին». գեներալ Մանվելի մեծ թվով կողմնակիցներ նստացույց են սկսել ԱԱԾ-ի դիմաց Ադրբեջանական մամուլը ցնծության մեջ է ընկել գեներալ Մանվելի ձերբակալության լուրիցՄանվել Գրիգորյանը չի ընդունում մեղադրանքը և ընկճված չէ. Էդուարդ Շարմազանովը տեսակցել է պատգամավորին Տեսանյութ. բացահայտվել է 20 մլն դրամի յուրացման դեպք Մենք արժանի էինք հաղթանակի. Մեսսի Շարմազանովն ու Բաղդասարյանն ԱԱԾ-ում տեսակցում են ձերբակալված Մանվել Գրիգորյանին
Ամենադիտված